Լուրեր
նորություններ/news

Հալեպում հայ է զոհվել

Հալեպում հայ է զոհվել
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Զինյալների կողմից սիրիական Հալեպ քաղաքի կենտրոնական թաղամասերի ռմբակոծության արդյունքում դեկտեմբերի 17-ին զոհվել է Նազարեթ Թրեժեյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է լիբանանյան «Ազդակ» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Վերջինիս խոսքով՝ դեկտեմբերի 17-ի առավոտից մինչեւ ցերեկ զինյալները ինտենսիվորեն կրակել են Հալեպի կենտրոնական թաղամասերի՝ Մունիշե, Ապպարա ու Բուստան Գիլափ, թաղամասերի ուղղությամբ: «Ռմբակոծության արդյունքում զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ ավելի քան 70: Զոհերի թվում է 62-ամյա Նազարեթ Թրեժեյանը, որը մահացել է կեսօրից հետո՝ աշխատանքից տուն գնալու ճանապարհին»,-նշել է Գանտահարյանը:

Ըստ նրա՝ նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ Հալեպի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Լուրեր Հայաստանից — NEWS.am