Լուրեր
նորություններ/news

Երևանում տեղի կունենա «Գրեթերթի» հերթական մրցանակաբաշխություն

Երևանում տեղի կունենա «Գրեթերթի» հերթական մրցանակաբաշխություն
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Դեկտեմբերի 20-ին  «Հայ գիրք» գրախանութում /Ալեք Մանուկյան 15/12/ տեղի կունենա «Գրեթերթի»  հերթական մրցանակաբաշխությունը:

Արձակագիր Նառա Վարդանյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ «Գրեթերթի» մրցանակաբաշխությունն իր յուրահատկությամբ եւ անաչառությամբ բացառիկ է հայ գրականության իրականությունում. այստեղ ժյուրին իրենք՝ գրողներն են:

«Խմբագրակազմը թերթում տպագրված լավագույն 5 աշխատանքները նախապես առանձնացնում է, այնուհետեւ հեղինակների քվեարկությամբ ընթանում է մրցանակաբաշխությունը: Այս տարի մեծ դժվարություն ունենք«Լավագույն պատմվածք» եւ «Լավագույն բանաստեղծություն» անվանակարգերում, որովհետեւ ընտրված 8-ական աշխատանքները չեն զիջում միմյանց»,- ասաց Վարդանյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ մրցանակներն արժեքավոր գրքեր են, որոնք տրամադրում են առաջատար հրատարակչությունները: Եթե նախորդ տարիներին «Պրինտինֆո» հրատարակչությունն է տրամադրել գրքեր, ապա արդեն իսկ երկու տարի է, ինչ «Անտարես» հրատարակչությունը ոչ միայն տրամադրում է գրքեր, այլ նաեւ աջակցում եւ ապահովում է «Գրեթերթի»կատարյալ գեղեցիկ տպագրությունը:

«Խմբագրակազմի վերջնական որոշման արդյունքում բոլոր աշխատանքները կտեղադրվեն gretert.com կայքում, եւ ընթերցողներն էլ կարող են իրենց վերաբերմունքն ու կարծիքը հայտնել գրական գործերի մասին»,-ասաց գրողը:

«Գրեթերթ» ամենամյա մրցանակը տրվում է այդ տարի թերթում հրապարակված պոեզիայի, արձակի, թարգմանության, հրապարակախոսության եւ գրաքննադատության համար:

Yerkir.am