Լուրեր
նորություններ/news

Թվայնացվել է Արամ Խաչատրյանի 620 ստեղծագործություն

Թվայնացվել է Արամ Խաչատրյանի 620 ստեղծագործություն
Еркрамасу - 30 лет (1996-2026)

2013-ը հոբելյանական էր հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համար. այս տարի լրանում էր կոմպոզիտորի ծննդյան 110-րդ ամյակը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ այս տարի իրականացվել են մի շարք միջոցառումներ` նվիրված Խաչատրյանի հոբելյանին:

Նախարարն առաջին հերթին կարեւորեց Խաչատրյանից մեզ հասած ժառանգության թվայնացման աշխատանքները, որոնք իրականացվում են  արդեն 6 տարի շարունակ` Հայաստանի հանրային ռադիոյի հետ համատեղ:

«6 տարվա ընթացքում թվայնացվել է 65 ձայնասկավառակ, որոնք ընդգրկում են 720 ստեղծագործություն. դրանք երաժշտական ստեղծագործություններ են, ռադիոբեմականացումներ…Մենք Խաչատրյանի հոբելյանն «օգտագործեցինք»,որպեսզի աշխարհի տարբեր վայրերում հնչեցնենք նրա գործերը, եւ այս առումով պետք է փաստեմ, որ տեղի է ունեցել շուրջ 100 համերգ»,- ասաց նախարարը` հավելելով, որ տարեվերջյան պատկերը գոհացնող է` ունեցան այն արդյունքը, որին ուզում էին հասնել:

Yerkir.am