Լուրեր
նորություններ/news

Պետք է կապը չկորցնել հանդիսատեսի հետ. Ռոբերտ Ամիրխանյան

Պետք է կապը չկորցնել հանդիսատեսի հետ. Ռոբերտ Ամիրխանյան
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Դեկտեմբերի 27-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային երեկոն:

Yerkir.am-ի հետ զրույցում Ամիրխանյանը նշեց, որ համերգը, կարծես, հաշվետվություն լինի, 2013-ի ամփոփումը, կունենա «Տարեմուտի երգեր» խորագիրը:

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր հեղինակ պետք է տարին հանրագումարի բերի եւ իր ստեղծագործություններով հանդես գա հանդիսատեսի առջեւ, որ կապը չկորցնի մարդկանց հետ: Գիտես, ինչպես մարդիկ են երաժշտության հետ կապված ինֆորմացիայի կարիք զգում, այնպես էլ երաժշտությունն է մարդկանց կարիքը զգում, որպեսզի նրանց հոգիներում տեղավորվի եւ հաստատվի»,- ասաց նա:

Ըստ կոմպոզիտորի` իր մոտ արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր տարվա ամփոփում կատարի հենց համերգով: Համերգին կհնչեն հին ու նոր, մանկական ամանորյա երգեր: Երեկոյի առաջին մասում հանդես կգա Ձայնի պահպանման վոկալ երգչախումբը, իսկ երկրորդ մասում` Սեդա Ամիր-Կարայանը:

Yerkir.am