Լուրեր
նորություններ/news

″Resonance″. փառատոն` երիտասարդ կոմպոզիտորների համար

″Resonance″. փառատոն` երիտասարդ կոմպոզիտորների համար
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը, ինչպես եւ խոստացել էր տարեվերջյան ասուլիսում, թե երիտասարդ ստեղծագործողներին ամեն կերպ աջակցելու են, արդեն իսկ խոսքը գործի է վերածել. միության երիտասարդական մասնաճյուղը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների«Resonance» փառատոնը:

Փառատոնը, կազմակերպիչների հավաստմամբ, կմիավորի Հայաստանում և արտերկրում բնակվող  հայազգի երիտասարդ կոմպոզիտորներին` ստեղծելով ընդհանուր ստեղծագործական դաշտ, ինչպես նաեւ կնպաստի հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հետագա զարգացմանն ու տարածմանը: Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն նաև 18 տարին լրացած` ԵՊԿ ստեղծագործական բաժնում ուսանող այլազգի կոմպոզիտորները:

Yerkir.am