Լուրեր
նորություններ/news

Բանակի օրվան նվիրված միջոցառում Թեհրանում

Բանակի օրվան նվիրված միջոցառում Թեհրանում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Հունվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հայ ակումբի սրահում  կազմակերպվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին մասնակցեցին Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սպայական կազմի ներկայացուցիչներ, Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների զինվորական կցորդներ, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հանդիսությանը հրավիրված էին նաև իրանահայ երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի թեմակալ առաջնորդները, Իրանում Հայ կաթողիկե համայնքի հոգևոր առաջնորդը, Իսլամական խորհրդարանում իրանահայ  պատգամավորները, Թեհրանի հայոց Թեմի  ազգային մարմինների, «Ալիք» հաստատության և ազգային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց՝ ի հիշատակ հունվարի 20-ին ադրբեջանական դիվերսանտներին հետ մղելիս հերոսաբար զոհված զինվոր Արմեն Հովհաննիսյանի:

Իրանի և Հայաստանի պետական օրհներգերի կատարմամբ  մեկնարկած ծրագրին հաջորդեցին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանի և դեսպանության զինվորական կցորդ, փոխգնդապետ Սևադա Շաբանյանի՝  հայոց բանակի անցած ուղու մասին ելույթները:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ