Լուրեր
նորություններ/news

Ֆրանսիայում հղի հայուհին կարող է մնալ փողոցում

Ֆրանսիայում հղի հայուհին կարող է մնալ փողոցում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ֆրանսիայում հղիության 7-րդ ամսում գտնվող հայուհին եւ նրա ընտանիքը կարող են արտաքսվել Ուազա դեպարտամենտի Սանլիս քաղաքի կացարանից, քանի որ ապաստան ստանալու նրանց խնդրանքը մերժվել է: Այս մասին գրում է ֆրանսիական «Liberation»-ը՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը:

Ի պաշտպանության հայկական ընտանիքի կոմիտե է ստեղծվել. «Հանրապետության օրենքը տարածվում է բոլորի վրա եւ ինձ չի հուզում, որ նրանց հետ կուղարկեն Հայաստան: Բայց մյուս կողմից չի կարելի հղի կնոջը փողոց նետել»,-ասել է ի պաշտպանություն Մանուկյանների ընտանիքի ստեղծված կոմիտեի ղեկավար Լեո Նիկոլյանը: Ընտանիքը բաղկացած է երկու ծնողներից եւ երկու դպրոցականներից՝ 17 եւ 18 տարեկան:

Ուազա պրեֆեկտուրան իր հերթին հայտարարել է, որ Մանուկյանների ընտանիքը Սանլիս է եկել 2021-ի մարտին, սակայն ապաստան ստանալու հայցը մերժվել է հունվարի 3-ին: Ըստ այդմ, ընտանիքը պետք է ապաստան փնտրողների հանրային կացարանը լքեր մինչեւ փետրվարի 3-ը:

Նիկոլյանը նշել է, որ Մանուկյանների ընտանիքը դեռեւս երկրի տարածքը լքելու պահանջով գրավոր փաստաթուղթ չի ստացել, բայց մոտակա օրերին կստանա:

Լուրեր Հայաստանից — NEWS.am