Լուրեր
նորություններ/news

Ֆրանսիայում հայերը կոնֆերանս են կազմակերպում «Օտարեկրացիները Դիմադրության շարժման մեջ» թեմայով

Ֆրանսիայում հայերը կոնֆերանս են կազմակերպում «Օտարեկրացիները Դիմադրության շարժման մեջ» թեմայով

Ֆրանսիայի Դրոմ եւ Արդեշ դեպարտամենտներում ֆրանսահայ վետերանների ասոցիացիան փետրվարի 21-ին, Վալանս քաղաքում կազմակերպում է կոնֆերանս «Օտարեկրացիները Դիմադրության շարժման մեջ» թեմայով: Այս մասին գրում է  «Nouvelles d’Arménie»-ն:

Կոնֆերանսին հանդես կգա Սեն Շամոնի նախկին փոխքաղաքապետ, Լուարա դեպարտամենտի Հայ մշակույթի տան պատվավոր նախագահ Ժան Գրիգորյանը:

Նշենք, որ օտարերկրացիների շարքում, որոնք մասնակցել են նացիստներից Ֆրանսիայի ազատագրմանը, առանձնացել է Մանուշյանի խումբը, որը ներգրավված է եղել ֆրանսիական դիմադրության շարժման մեջ:

Խումբն այդպես է կոչվել իր հիմնադիր Միսակ Մանուշյանի անունով, որը Ֆրանսիայի ազգային հերոս է դարձել: Խմբի անդամներին նացիստները գնդակահարել են 1944-ի փետրվարի 21-ին, Մոն Վալերյեն ամրոցում:

Լուրեր Հայաստանից — NEWS.am