Լուրեր
նորություններ/news

NАXOS ընկերությունը թողարկել է Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունների սկավառակը` Հայկ Մելիքյանի կատարմամբ

NАXOS ընկերությունը թողարկել է Առնո Բաբաջանյանի դաշնամուրային ստեղծագործությունների սկավառակը` Հայկ Մելիքյանի կատարմամբ
Еркрамасу - 30 лет (1996-2026)

NАXOS ընկերությունը, որը զբաղվում է դասական երաժշտության ձայնագրմամբ, առաջին անգամ թողարկել է հռչակավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի դաշնամուրի համար նախատեսված ստեղծագործությունների սկավառակը` դաշնակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը։

«Այս ընկերության շնորհիվ Բաբաջանյանի երաժշտությունն առաջին անգամ նման մասշտաբով կներկայացվի օտաերկրյա ունկնդրին և կզբաղեցնի արժանի տեղը ամենահայտնի երաժշտական խանութ–սրահներում և էլեկտրոնային ռեսուրսներում», – ասաց նա։

Հակոբյանը նաև ավելացրել է, որ Բաբաջանյանի ստեղծագործությունները ներառված են Մելիքյանի գրեթե բոլոր համերգային ծրագրերում, և հենց այս հանգամանքն է դրդել ընկերությանը թողարկել կոմպոզիտորի սկավառակը` դաշնակահարի կատարմամբ։

Հայկ Մելիքյանը ծնվել է 1980 թ.–ին Երևանում։ Դաշնակահարի համերգային դեբյուտը տեղի է ունեցել Հռոմում` «Concerto Di Concerti» 20–րդ դարի երաժշտության միջազգային փառատոնի ժամանակ։

Դաշնակահարը վարում է ակտիվ համերգային գործունեություն` ելույթ ունենալով ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես` Իտալիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդեռլնանդներում, Շվեյցարիայում, Մեքսիկայում, Ճապոնիայում։ Նրա ծրագրացանկում է տարբեր ոճերի, դարաշրջանների, ազգային դպրոցների երաժշտությունը։

Մելիքյանը բազմաթիվ կամերային–գործիքային, վոկալ, ինչպես նաև սիմֆոնիկ և երգչախմբային ստեղծագործությունների հեղինակ է։ Նրա դաշնամուրային, համերգային մեկնաբանություններն ու հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունների մշակումները դարձել են բազմաթիվ դաշնակահարների ծրագրացանկի անբաժանելի մասը։

ar.newsarmenia.ru