Լուրեր
նորություններ/news

Ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն մարտի 5–ին ելույթ կունենա Երևանում

Ֆրանսիացի հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալիանոն մարտի 5–ին ելույթ կունենա Երևանում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ֆրանսիացի կոմպոզիտոր և ակորդեոնահար Ռիշար Գալիանոն մարտի 5–ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին նվագախմբի մամուլի ծառայությունից։

«Համերգին կհնչեն Վիվալդիի, Պիացոլայի և հենց Գալիանոյի ստեղծագործությունները»,– ասաց գործակալության զրուցակիցը։

Վիրտուոզ խաղի վարպետ, ակորդեոնահար և բանդոնեոնահար Ռիշար Գալիանոն ծնվել է 1950 թվականին։ Երաժշտական նոր ուղղության` «նոր մյուզեթի» ստեղծողն է։ Հայտնի են նրա «Նյույորքյան տանգո», «Blow up»  (Միշել Պորտալի հետ) և «Piazzolla Forever» (Աստոր Պիացոլայի հատակին) ալբոմները։

Հայաստանի պետական կամերային նվագախումբը ստեղծվել է 1962 թվականին հայտնի հայ ջութակահար և կոմպոզիտոր Զարեհ Սահակյանցի կողմից, սակայն իր ներկայիս կարգավիճակը ստացել է միայն 12 տարի առաջ։

ar.newsarmenia.ru