Լուրեր
նորություններ/news

«Ոսկե ծիրան» տասնմեկերորդ միջազգային կինոփառատոնը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովին

«Ոսկե ծիրան» տասնմեկերորդ միջազգային կինոփառատոնը նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովին

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2014 թվականին նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովին, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը։

Այս տարի կնշվի հայտնի կինոռեժիսորի ծննդյան 90–ամյակը։

«Այս տարի, բացի ավանդական և արտամրցութային ծրագրերից, մենք կներկայացնենք Փարաջանովին նվիրված մի քանի ծրագիր»,– հայտնեց Խաչատրյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա միաժամանակ ավելացրեց, որ ծրագրվում է ինչպես ռեժիսորի նկարահանած ֆիլմերի, այնպես էլ վարպետի կյանքին և գործունեությանը նվիրված ժապավենների ցուցադրություն։

Աշխարհահռչակ հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը համաշխարհային ճանաչում է ստացել նոր կինոլեզվի որոնման շնորհիվ նորարարական այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Մոռացված նախնիների ստվերները» և «Նռան գույնը»։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից և համարվում է տարածաշրջանի ամենաճանաչվածներից մեկը: Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D’honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:

ar.newsarmenia.ru