Լուրեր
նորություններ/news

Oպերայի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվել

Oպերայի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է հայտարարվել
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Մշակույթի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 15-ը: Մրցույթը կկայանա ապրիլի 4-ին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 17-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը:

Կամո Հովհաննիսյանը նշանակվել է Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խորհրդական:

Լուրեր Հայաստանից — NEWS.am