Լուրեր
նորություններ/news

Պատրիսիա Կաասի շլացուցիչ համերգը Երեւանում

Պատրիսիա Կաասի շլացուցիչ համերգը Երեւանում
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Ֆրանսիայի ամենաճանաչելի եւ ամենափայլուն ձայներից մեկը՝ Պատրիսիա Կաասը, մարտի 9-ին ներկայացավ հայ հանդիսատեսի առջեւ:

«Կաասը երգում է Պիաֆ» ուրույն շոու-ծրագիրը, որը նվիրված էր վերջինի մահվան 50-ամյակին, կարողացավ հանդիսատեսին տեղափոխել մոտ 20-րդ դարի կեսերի Փարիզ, ուր Կաասի հետ ճանափարհորդեց Էդիտ Պիաֆի հետքերով:

Համերգային ծրագրի մեջ էին հյուսվել արդի արվեստը, լուսային նոր որոշումները եւ, իհարկե, հենց իր՝ Կաասի անզուգական կերպարները: Պիաֆի անմահ երգերը նոր գործիքավորումներ էին ստացել՝ համալրվելով Կաասի վառ, ուրույն ձայնով: Էլեգանտ ու նազելի, Կաասը տեղափոխում է հանդիսատեսին Փարիզի փողոցներ՝ զարմանալի Էդիտ Պիաֆի հետքերով՝ ներկայանալով նոր կերպարներով:

Հերոսուհին մեկ սիրում է, մեկ երջանկանում, մեկ կրքոտ է, կարեկցող, եւ, հանկարծ, հիասթափված. Կաասը կարողանում է ստիպել վերապրել իր հետ ամեն մի նոտա, ամեն մի ելեւեջ: Կարծես թե հանդիսատես կամ համերգ գոյություն չունենա. կա մի հերոսուհի, ով երգում է Պիաֆի երգերը, նրա կյանքի տարբեր իրավիճակները:

Հայտնի է, որ անզուգական Պիաֆի ամեն մի ստեղծագործությունն իր պատմությունն ունի: Օրինակ, L’Etranger –ը մի աղջկա և օտարերկրացու սիրո պատմության մասին է, որը շատ տխուր ավարտ ունեցավ: Տղան հեռացավ՝ թողնելով ընկերուհուն միայնակ: Հետո ասում էին, թե նրա մարմինը գտել են նավահանգստում:

Կամ Hymne à l’amour-ը, որը Պիաֆը երգում էր իր ամբողջ կյանքի սիրուն. բռնցքամարտիկ Մարսել Սերդանին: Երգի պրեմիերայից մոտ երկու ամիս հետո Մարսելը մահացավ, երբ ինքնաթիռով սլանում էր Փարիզից Նյու-Յորք Պիաֆի հետ հանդիպելու:

Ցավ, վիշտ, սիրելիին տեսնելու, լսելու, զգալու ցանկություն…

Ցավոք, նման համերգներ հազվադեպ են լինում Հայաստանում: Եւ յուրաքանչյուր ապրած զգացմունքը, պատմությունը եւ երգը դեռ երկար կհիշվեն:

Մարինա Ադուլյան, NEWS.am STYLE