Լուրեր
նորություններ/news

Երևանում առաջին անգամ կներկայացվեն իրանցի հինգ ժամանակակից նկարիչների աշխատանքները

Երևանում առաջին անգամ կներկայացվեն իրանցի հինգ ժամանակակից նկարիչների աշխատանքները

Երևանում մարտի 13–ին իրանցի հինգ ժամանակակից նկարիչների ցուցահանդես կկազմակերպվի, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանն առընթեր Մշակութային կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Առաջին անգամ Հայաստանում կներկայացվեն Կամյար Սադեղիի, Մանդանա Սեպասիի, Դալար Ալլավերդիի, Պանտեի Զաքերիի և Զահրա Մալեքիի աշխատանքները»,– հայտնեց գործակալության զրուցակիցը։

Ցուցահանդեսը կկազմակերպվի Հայաստանի նկարիչների միությանը և կտևի մինչև մարտի 15–ը։ Մուտքն ազատ է։

ar.newsarmenia.ru