Հայաստանի նկարիչների միությունում բացվել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը
Հայաստանի նկարիչների միությունում, այսօր՝ նոյեմբերի 13-ին, բացվել է երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես-մրցույթը։ Ներկայացված է շուրջ 200 երիտասարդի ավելի քան 250 աշխատանք՝ գեղանկարներ, գրաֆիկական գործեր, լուսանկարներ ու քանդակներ։