Մոսկվայում կորել է 19-ամյա հայ երիտասարդ Դավիթ Արիստակեսյանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, նա նոյեմբերի 14-ի երեկոյան ժամը 19-ի շրջանում դուրս է եկել մետրոյի «Պրոլետարսկայա» կայարանից, թերևս որպեսզի անցնի «Կրեստյանսկայա զաստավա» կայարան: Դավիթն ապրում է «Շոսսե էնտուզիաստով» կայարանի մոտերքում և հավանաբար այդ շրջանում էլ նա անհետացել է:
Դավիթ Արիստակեսյանի արտաքին հատկանիշները՝ սպիտակ մաշկ, կարճ կտրած մազեր, հասակը՝ 175-180 սմ, նիհար, կուզիկ: Նրա հագին էին գլխանոցով սև բաճկոն, բաց կապույտ գույնի վերնաշապիկ, բեժագույն տոլստովկա, կապույտ ջինս և սև ճտքակոշիկներ: Եթե դուք ունեք Դավիթին վերաբերող որևէ տեղեկություն, զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ +79262379341.
Դավիթ Արիստակեսյանի հարազատները չեն բացառում, որ նա կարող է ենթարկված լինել սափրագլուխների հարձակնմանը: Կորած երիտասարդի եղբայր Ջիվանը հաղորդեց, որ Դավիթի հարազատները արդեն դիմել են իրավապահ մարմիններին: