Еркрамас

Пятница, 02 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Չնայած թուրքական ժխտումներին՝ հայկական ջարդերի մասին ֆեթվան գրավում է աշխարհի ուշադրությունը

25.08.2012   
  
просмотры: 2081


Ադանայում հայերի ջարդերի համար թուրքերին դատապարտող Եգիպտոսի գլխավոր իսլամական հոգևորականի արձակած 1909 թվականի ֆեթվայի մասին անցյալ շաբաթվա սյունակը լայն ուշադրության է արժանացել: Հոդվածը տեղադրվել է բազմաթիվ երկրների կայքերում, այդ թվում՝ Պակիստանի, Հնդկաստանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Հայաստանի և Միացյալ Նահանգների:

Չնայած իմ սյունակները հաճախ են թարգմանվում և արտատպվում թուրքական լրատվամիջոցներում, սակայն անցյալ շաբաթվա հոդվածը գերազանցեց բոլոր ռեկորդները: Այն ամփոփ ձևով հայտնվեց տասնյակ թուրքական թերթերում և կայքերում: Բացի այդ, հայտնի սյունակագիր Թահա Աքյոլը ծավալուն հերքում հրապարակեց «Հուրիեթ» թերթում, «CNN-Turk» լրատվականում և այլ հրապարակումներում: Աքյոլը աջակողմյան լրագրող է, որը «Գորշ գայլերի» առաջնորդ, ծայրահեղ ազգայնական Ալփասլան Թյուրքեշից իր հավատարմությունը թեքել է նախագահ Աբդուլլահ Գյուլի և նրա ղեկավարած իսլամիստական «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության կողմը:

Աքյոլն ինձ նկարագրում է որպես «հայկական Սփյուռքի կատաղի ղեկավարներից մեկը» և «ռազմատենչ Դաշնակ»: Թուրք ընթերցողներին իմ «արմատական» հայ լինելն ապացուցելու համար, Աքյոլը մեջբերում է կատարել իմ ավելի վաղ հրապարակված հոդվածից, որտեղ նշել էի, թե օրերից մի օր հայերը կարող են վերստանալ Արևմտյան Հայաստանը, երբ չնախատեսված զարգացումներ տեղի ունենան տարածաշրջանում՝ ստեղծելով իշխանության վակուում: Արևմտյան Հայաստանի վերաբերյալ իմ հայացքները դատապարտելու գործում Աքյոլին է միացել նաև նախկին թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը: Դեսպան Լյութեմն ինձ անվանելով «ծայրահեղ ազգայնական», միաժամանակ ներկայացնում է որպես մի անձնավորություն, որով «շատ հիանում և ում հոդվածները հաճախ ընթերցում են սփյուռքահայերը: Ի լրումն նրա գրվածքների արժեքավոր լինելուն, նա այն մարդն է, որին պետք է լրջորեն վերաբերվել՝ հայկական Սփյուռքի վրա նրա ունեցած ազդեցության պատճառով»:

Աքյոլն իր հոդվածում ստանդարտ ժխտողական մարտավարություն է կիրառում՝ նվազեցնելով հայ զոհերի թիվը Ադանայում և հայկական ջարդերը կեղծորեն ներկայացնելով որպես հայերի ու թուրքերի միջև եղած բախում: Իրականում 30 հազար հայ է կոտորվել Ադանայում թուրք խուժանի կողմից, որին կատաղության էր հասցրել Իսմայիլ Հաքքըն՝ Ադանայի հարևանությամբ գտնվող Բահչե գյուղաքաղաքի մուֆթին: Աքյոլի կողմից փաստերի կոպիտ խեղաթյուրումը հակասում է Օսմանյան կայսրության Նախարարների խորհրդի 1909 թվականի հուլիսի 31-ի որոշմանը, որը ջարդերի ողջ պատասխանատվությունը դրել է միայն գավառական թուրք պաշտոնյաների ուսերին:

Ապարդյուն փորձելով իր խեղաթյուրված հայացքներն ավելի վստահելի դարձնել, Աքյոլը հայտարարում է, թե խորհրդակցել է պրոֆ. Քեմալ Չիչեքի՝ վարկաբեկված Թուրքական պատմական ընկերության տնօրենի հետ, որը «անցյալ ամիս գիրք է հրատարակել՝ «Վերադարձ Ադանայի 1909 թվականի դեպքերին» խորագրով»: Ի դեպ, գիրքը լույս է տեսել մեկ տարի առաջ, և Չիչեքը դրա հեղինակը չէ, այլ խմբագիրը մի հատորի, որը բաղկացած է 2009 թվականի Անկարայի համաժողովին ներկայացված բազմաթիվ ուսումնասիրություններից: Ի պատասխան Աքյոլի այն հարցին, թե արդյո՞ք թուրք մուֆթին ֆեթվա է արձակել, Չիչեքը իբրև թե հայտարարել է. «Ես ուսումնասիրել եմ Ադանայի դատարանի արձանագրությունները: Հայերն այն ժամանակ ևս նման պնդումներ են արել, սակայն այդպիսի փաստաթղթեր կամ վկաներ չեն հայտնաբերվել: Նման ֆեթվա բացարձակապես գոյություն չունի»:

Հակառակ Չիչեքի պնդումների, մի շարք հիշատակումներ կան, որոնք հաստատում են թուրք մուֆթի Իսմայիլ Հաքքըի կողմից ֆեթվա արձակելու փաստը` այդ գազանությունները օրինականացնելու նպատակով: Չանաքալի «Մարտի 18-ի համալսարանի» պրոֆեսոր, դոկտ. Ալի Օսման Օզթուրքը 2009 թվականին «Milli Folklor» ամսագրում գրել է հետևյալը. «Կառավարությունը Բահչեի մուֆթիին կախել է Դորթյոլում, որովհետև նա ֆեթվա էր արձակել, հայտարարելով, որ «հայերի արյունն ու ունեցվածքը «հալալ» են [կրոնով արտոնված]»: Ֆրանսահայ պատմաբան Ռեյմոնդ Գևորգյանը ևս թուրքական ֆեթվայի մասին նշել է իր՝ «Հայոց ցեղասպանությունը. ամբողջական պատմություն» մեծածավալ գրքում, վկայակոչելով երկու աղբյուրներ. Զ. Դակեթ Ֆերիմանի «Երիտթուրքերը և ճշմարտությունը Հոլոքոստի մասին Ադանայում, Փոքր Ասիայում, 1909 թվականի ապրիլին», և թուրքական խորհրդարանական հանձնաժողովի դատավորներ Ֆայք Բեյի և Հարություն Մոսդիչյանի ներկայացրած զեկույցը: Դոկտ. Վահագն Դադրյանը նույնպես անդրադարձել է թուրքական տարբեր քաղաքներում մուֆթիների կողմից արձակված մի քանի ֆեթվաների, այդ թվում՝ Բահչեի մուֆթիի, որը «դաժանության ուժով և չափով գերազանցել է իր մնացած բոլոր գործընկերներին»: Այնուհետև, Դադրյանը մեջբերում է գերմանական «Berliner Tageblatt» թերթը, որտեղ ներկայացված է գերմանացի ականատես ինժեներների պատմությունները. «Մուֆթին հրահրում և քարոզում էր Բահչեի և դրա շրջակայքի մոլեռանդ ու քրեական բաշիբոզուկներին»:

Ի պատիվ իրեն, Աքյոլը չի ժխտում եգիպտական ալ-Ազհարի վեհանձն Մեծն շեյխ Սալիմ ալ-Բիշրիի արձակած ֆեթվան: Աքյոլը հնարավոր է համարում, որ արաբ շեյխը նման ֆեթվա է արձակել: Ես կարող եմ նրան հավաստիացնել, որ այդպիսի ֆեթվա գոյություն ունի, քանի որ իմ ձեռքի տակ է այդ փաստաթղթի ֆոտոպատճենը, որից թարգմանաբար հատվածներ էին հրապարակվել անցյալ շաբաթվա իմ հոդվածում: Աքյոլը նաև ընդունում է, որ Բահչեի թուրք մուֆթիին կախել են Ադանայում իր կատարած ոճրագործությունների համար:

Ավելի քան հարյուր տարի անց, ալ-Ազհարի Մեծն շեյխի ֆեթվան մնում է որպես առավել արժեքավոր փաստաթուղթ, հատկապես այս փոթորկալից ժամանակներում: Այս առաքինի ֆեթվայի և Մեքքայի Շարիֆի 1917 թվականին արձակած կարեկցող հրովարտակի պատճենները պետք է Հայաստանի կառավարությունը, եկեղեցու առաջնորդները և քաղաքացիական խմբերը տարածեն աշխարհի բոլոր մահմեդական պետություններում, նրանց դեսպաններին, լրատվամիջոցներին և մզկիթներում, հատկապես Թուրքիայում, Ադրբեջանում և արաբական աշխարհում:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, կրոն/religion

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

14:06 Урартские "капсулы времени" возрастом 2600 лет
11:43 Мы сможем выпрямить спину и поставить наше государство на ноги
10:03 Об Армении - древней и нынешней
09:47 Древний армянский крест на острове Cир-Бани-Яс в Абу-Даби
09:41 Современные транспортные услуги: спектр от дорог до небес
03:22 Фольклорные реликвии переселившихся в Пятигорск арцахских армян
00:44 Бизнес-процессы на аутсорсе: от определения до применения и преимуществ
23:42 Послание Никола Пашиняна… Азербайджану и Турции
23:37 "Здоровье" как эталон медицинской помощи: Опыт Махачкалы для всего Северного Кавказа
22:18 Голос Саргиса из XIII века
18:54 Займы до зарплаты: быстрый инструмент для срочных нужд
18:49 Учиться уже не модно?
17:53 "Мир" по Пашиняну - это модель перманентной капитуляции
17:42 МИД РФ: Одновременное членство Армении в ЕС и ЕАЭС невозможно
17:39 МИД России: Надежное обеспечение безопасности Армении связано с ОДКБ
16:59 "Сепаратисты" как экспортный товар
16:51 Киберугрозы в бизнесе: от уязвимостей к защите
15:19 Бог — помощник и хранитель нашей Родине и нашему разбросанному по миру народу
13:59 Да хранит Господь нашу Родину крепкой, нацию — непоколебимой, а семьи — счастливыми
09:42 Календарь праздников Армянской Апостольской Церкви на 2026 год
08:08 Семь коротких недель: как распределятся рабочие дни в России в 2026-м
18:51 Пусть Новый год приблизит нас к заветной мечте — видеть Армению сильной и объединенной!