Еркрамас

Воскресенье, 25 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայկական գիտությունը՝ Չինական պատի առաջ...

18.03.2013   
  
просмотры: 3002


Մեր՝ հայաստանյան կառավարությունը վերջնականապես մերժեց գիտության ֆինանսավորումն ավելացնելու բոլոր առաջարկները։ Ժողովրդական լեզվով ասած՝ «չորով»։ Այսպիսով, հայրենական գիտությունը դեմ առավ մի մեծ չինականատիպ պատի՝ այն է՝ մեր հայրենի բարեխնամ կառավարությանը։

Պատը որ պատ է՝ այսքան բողոքներից, քննադատութուններից, քննարկումներից ու առաջարկներից հետո կհասկանար, որ չի կարելի այլևս խաղալ երկրի ապագայի հետ, որ պետք է ինչ-որ բան անել։ Սակայն՝ ոչ։ Ուրեմն, ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ սխալ է: Վ. Սարոյանն այս բառերը գրելիս հավանաբար չի էլ մտածել, որ իր հայրենակիցների կողմից դրանք այսչափ կսիրվեն, ու որ իր նախնյաց երկրում դրանք ամեն քայլափոխում հիշելու կարիք  կլինի: Թեև սիրում ենք մեջբերել մեր հայրենակցի այս միտքը, բայց, անկեղծ ասած, մենք` հայերս, առանձնապես չենք խարխափում անորոշության մեջ: Մենք սովորաբար լա՜վ էլ իմանում ենք, թե որտեղ և ինչն է սխալ: Օրինակ, Հայաստանում գիտության հանդեպ մոտեցումը սխալ է։ Եվ մենք գիտենք, որ սխալը մեր կառավարությունում է։

Ասում են` այն երկրում, որտեղ գիտությանը հատկացվող գումարը չի հասնում ՀՆԱ-ի 1 տոկոսին, այդ երկրի գիտությունը դատապարտված է մահվան: Այն տպավորությունն է, որ, հասկանալով հանդերձ սա, միևնույնն է,  օբյեկտներում «հաց ուտել» սիրող մեր ղեկավարությունը, նույն ինքը՝ էլիտան՝ նույն ինքը՝ օլիգարխիան, հանգիստ խղճով «հոգեհացի» է պատրաստվում՝ բաժակաճառն խոսելով գիտության կարևորությունից, պոստինդուստրիալ գիտելիքահենք տնտեսությունից ու նման սիրուն–սիրուն բաներից:

Ու մինչ մերոնք խոսում են, ուրիշները գործ են անում: Գործ են անում ու թռիչքաձև զարգանում։ Առանձնապես՝ Չինաստանը։ Իր մի հարցազրույցում STRF.ru–ի թղթակից Դունկան–Ինես–Քերը, որը հանդիսանում է փորձագետ՝ Չինաստանի հետ կապված հարցերում, նշում է. «Չինաստանը գիտության զարգացման վերաբերյալ իր առջև բավական ամբիցիոզ խնդիր է դրել։ Այսպես, 2020 թվականին գիտահետազոտական նպատակներով ծախսերը պլանավորում են հասցնել ՀՆԱ–ի 2.5 տոկոսի՝ ներկայիս 1.2–ի փոխարեն։ Արևմտյան տեխնոլոգիաներից ունեցած կախվածությունը քչացնել մինչև 30 տոկոս՝ ներկայիս 50–ի փոխարեն և 60 տոկոսով ուժեղացնել գիտատեխնիկական առաջընթացի ազդեցությունը տնտեսական զարգացման վրա՝ 2006–ի 39 տոկոսի փոխարեն։ Չինաստանի ղեկավարությունն աշխատում է այնպես անել, որպեսզի արտադրանքի արժեքի առավել մեծ մասը գնա հայ–տեկ–ի ու գիտական հետազոտությունների վրա։ Դա առավել ակտուալ է՝ արտասահմանյան ներդրումները իրենց երկիր ներգրավելու համար»։

Ահա թե ինչն է  Չինաստանի թռիչքն ապահովում. գիտության մեջ արած մեծ ներդրումները։ Չինական գնացքները երեսուն տարի արաջ ընթանում էին 50 կմ/ժ արագությամբ, հիմա նրանք թռչում են 500 կմ/ժ արագությամբ։ Եվ այդ թռիչքն ու արագությունը ամենուր է՝ տնտեսության ու մշակույթի բոլոր ոլորտներում։

Իսկ մեր վարչապետը Ազգային ժողովում մի քանի «առավել կարևոր» հարցերի շուրջ խոսելուց հետո միայն մեծ դժկամությամբ անդրադարձավ գիտությանը։ Դժկամությամբ, որովհետև ստիպված եղավ անդրադառնալ՝ տեղի տալով գիտության ֆինանսավորման հետ կապված` գիտնականների, հասարակության ու պատգամավորների բուռն բողոքներին. «Հաջորդ խնդիրը՝ գիտության ֆինանսավորումն է: Մենք համաձայն ենք այն քննադատության հետ, որը հնչում է, և, ցավոք սրտի, պետությունը դեռևս չի կարողանում անհրաժեշտ ֆինանսավորում ուղղել գիտությանը: Մենք պատրաստ ենք ձեզ հետ քննարկել նաև այս հարցը, այն առումով, որ կարողանանք զատել՝ արդյոք այն միջոցները, որ հատկացնում ենք, արդյունավետ են օգտագործվում, տալիս են դրական արդյունք և եթե այո, ապա ավելացնենք գիտությանը տրվող ֆինանսավորումը»: Եվ սա ասում է այն վարչապետը, որն իր բերանով է հայտարարել մեր երկրում գիտությունը՝ որպես գերակա ոլորտ։ Ուրեմն՝ որպեսզի մի քանի գրոշ «պոկեն» ու տան գերակա ոլորտին, գիտնականները, գործ ու գիտություն թողած, դեռ պետք է արդյունավետություն ապացուցեն, երբ դա արդեն հարյուր անգամ արել են միջազգային զեկույցները՝ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, Եվրամիության, ԱՊՀ երկրների ու այսպես շարունակ։ Կատարյալ ծաղր։

Վերադառնանք Չինական մեծ պատին։ Հիշենք, որ մեր երկրում գիտության նվիրյալները բյուջետային աշխատողների մեջ ամենացածր վարձատրվողն են,  իսկ Չինաստանինը՝ ամենաբարձրերից մեկն աշխարհում։ Չինաստանում միջին աշխատավարձը կազմում է 620 դոլար, իսկ պրոֆեսորինը՝ մինչև 6 000 դոլար։ Եթե այդ մոտեցումով առաջնորդվեին մեզ մոտ՝ ելնելով 120 000 միջին աշխատավարձից, մեր գիտության դոկտորը պիտի ստանար 1 200 000 դրամ ամսական։ Պատկերացնու՞մ եք։ Բայց միայն ա՛յդ ժամանակ կարող էին գիտություն զարգացնել, ահա այդ ժամանակ կապահովվեր «թռիչք», այլ ոչ թե այստեղից–այնտեղից պոկած ողորմություններն ի մի բերելով։

Գիտությունը պարտքի տակ չի մնում. նա միշտ վերադարձնում է իր վրա ծախսածի տասնապատիկը կամ հարյուրապատիկը։ Գիտության մեջ ներդրումներ անողները հիրավի հեռատես մարդիկ են, իսկ իրապես գիտելիքահենք պետությունը՝ թռիչքային զարգացում ունեցող պետություն։

Չինական կառավարությանը չենք կարող համեմատել հայկականի հետ. նրանք ամենևին չունեն նմանություն, իսկ, օրինակ, Չինական մեծ պարիսպը կարող ենք… ավա՛ղ։

Մանե Հակոբյան

Теги: հասարակություն/society, վերլուծություն/analytics, գիտություն/science

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

21:51 Сегодня исполнилось 100 лет со дня рождения Гоар Вартанян - легенды советской нелегальной разведки
21:34 Почему медицинские переводы критичны для YMYL-сайтов в 2025
18:35 Как зарабатывать на акциях и деривативах через российскую биржу
18:01 "Неприкасаемые"
17:21 Услуга за услугу: Кто сделал подарок Пашиняну перед выборами?
16:54 День выборов в Армении: парадоксы и специфика
16:38 Смартфон как игровая платформа: что выбрать в 2026 году
12:25 Что случилось, Пашинян? Азербайджанскую песню включили у церкви во время визита премьера
10:16 "Даже у них будут рабочие места": юмористический ролик Движения "По-нашему" (видео)
09:20 Вспоминая героическую оборону села Карин Так
08:45 Это не отсутствие справедливости и гуманизма: это медленное убийство
22:58 Музей истории Армении подвел итоги работы за 2025 г.
22:41 Скандал вокруг матча Армении и Украины на ЧЕ по футзалу - что произошло
22:34 Армянская община Ливана стоит перед угрозой (видео)
22:28 Секреты бонусных программ онлайн-казино, о которых редко говорят
22:16 Армения: Политическая коррупция
21:40 Нарек Карапетян – о заявлениях властей и курсе "По-нашему"
21:30 Депутаты Госдумы России поднимут вопрос о преследовании Самвела Карапетяна
21:22 Механизмы формирования пользовательского доверия в цифровой развлекательной среде
19:09 Мощи Святой Рипсиме найдены в Калмыкии
18:25 После выборов Турция и Азербайджан перейдут к реализации проекта "западный aзербайджан"
18:13 Поиск "агентов КГБ": какими методами Пашинян борется с церковью