Еркрамас

Воскресенье, 26 апреля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Արամ Մանասելյան. Մեր կառավարության համար գիտությունը Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած մի բեռ է

20.03.2013   
  
просмотры: 2760


Արամ Մանասելյանն աշխատում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, զբաղվում է կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական բնութագրերի տեսական ուսումնասիրությամբ: Աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, օրինակ` CAP2010 Congress, Nato Advanced Research Workshop “Brilliant Light Facilities and Research in Life and Material Sciences”, International Conference “New Technologies for Development of Heterosemiconductors for Device Applications”, International Conference “Nanoscience & Nanotechnology” և այլն: Հեղինակ է 20-ից ավելի գիտական հոդվածների, որոնց վրա կան բազմաթիվ հղումներ միջազգային գիտական պարբերականներում: Ասում է, որ տեսնում է միայն շատ փոքր փոփոխություններ վերջին տարիներին մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում, սակայն գլոբալ իմաստով քիչ բան է փոխվել: Դժվարացավ ասել, թե երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ է պատկերացնում իր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում. «Երկու տարբերակն էլ չեմ բացառում»:

-Որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները։

-Կարծում եմ՝ Հայաստանում բոլոր ոլորտներն էլ թերֆինանսավորված են: Դրա խորքային պատճառը պետական բյուջեի փոքրությունն է: Կոնկրետ գիտության թերֆինանսավորման հարցում պատճառները շատ են՝ և՛ հասարակության կողմից գիտությունը չկարևորելը, և՛ արժեհամակարգի փոփոխությունը անկախության տարիներին, և՛ համապատասխան պետական օղակների վատ աշխատանքը: Մեր կառավարության համար գիտությունը Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած մի բեռ է, որն ըստ իր տեսակետի՝ ծախսեր է պահանջում, բայց կոնկրետ օգուտ չի տալիս: Ես չեմ կարծում, որ մոտ ապագայում կառավարությունը էապես կավելացնի գիտության ֆինանսավորումը: Խնդրի միակ լուծումը արտաբյուջետային միջոցների որոնումն է: Վերջին երկու տարվա ընթացքում տարբեր կառույցների, հասարարակական կամ մասնավոր հիմնադրամների կողմից իրականացվող մրցանակաբաշխություններին լավ եմ վերաբերվում՝ որպես երիտասարդներին խրախուսման միջոց, սակայն դրանք ընդհանրապես չեն փոխում իրավիճակը, որովհետև երկարաժամկետ արդյունք տալ չեն կարող: Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ այդ գումարները տրամադրել՝ որպես փոքր դրամաշնորհներ՝ կոնկրետ ծրագրերի իրականացման համար: Օրինակ, կարելի էր այդ գումարները փոխանցել ANSEF-ին կամ NFSAT-ին և ավելացնել նրանց կողմից տրամադրվող դրամաշնորհների քանակը:

-Ո՞րն է Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրը։

-Երիտասարդ գիտնականի հիմնական խնդիրը սոցիալականն է: Պետք է կարողանալ գիտությամբ աշխատել այնքան գումար, որ կարողանաս պահել ընտանիքդ: Հակառակ դեպքում, ստիպված կամ լքում ես երկիրը, կամ անցնում այլ աշխատանքի: Դրանից բացի, կան նաև գիտական ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ՝ սարքերի բացակայություն կամ հնություն, տարրական աշխատանքային պայմանների բացակայություն և այլն, սակայն դրանք ավելի երկրորդական են: Շատ լավ եմ վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում: Կարծում եմ, որ ցանկացած հասարակական շերտ, խումբ պետք է կարողանա հարկ եղած դեպքում պաշտպանել իր շահերը, բողոքել և պահանջել: Գիտությամբ զբաղվելը աշխատանք է: Ցանկացած աշխատանք ինչ-որ իմաստով նաև բիզնես է և ուշ թե շուտ պետք է բերի եկամուտ: Գիտնականը գիտությամբ զբաղվելուց բացի պետք է կարողանա նաև հասկացնել ֆինանսավորողներին թե ինչո՞ւ է պետք ֆինանսավորել իրեն և ի՞նչ օգուտներ դրանից կարելի է ստանալ:

-Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում։ Ի՞նչ տարբերություններ կան Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

-Երկու տարի աշխատել եմ Կանադայում, Մանիտոբայի համալսարանում: Այնտեղ, իհարկե, գիտությամբ զբաղվելու համար ստեղծված են բավականին լավ պայմաններ: Սակայն Հայաստանի նման երկրներից գնացածների համար շատ դժվար է գտնել մշտական կամ գոնե երկարատև աշխատանք: Ստիպված ես լինում ամեն մեկ կամ երկու տարին մեկ փոխել աշխատանքդ, բնակավայրդ, քաղաքն ու երկիրը: Այդ ընթացքում, իհարկե, նորմալ վաստակում ես, սակայն չկա որոշակիություն: Տարբերությունների տեսակետից շատ բան կարելի է ասել. օրինակ, որ Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է ներքին համագործակցությունը տարբեր գիտական խմբերի մեջ: Ավելի սերտ համագործակցությունը հնարավորություն կտար ավելի մեծ ծրագրեր ձեռնարկելու, և այդ դեպքում` ավելի լուրջ ուժերով հանդես գալու միջազգային դրամաշնորհների դիմելիս։

-Ինչպե՞ս եք վերաբերվում հետթեկնածուական PostDoc կարգավիճակային համակարգին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից՝ պետք չէ ներդնել այդ համակարգը Հայաստանում։

-Ինքս երկու տարի եղել եմ PostDoc Կանադայում, Մանիտոբայի համալսարանում: PostDoc-ը հնարավորություն է տալիս PhD ստացած երիտասարդին մինչև հիմնական աշխատանք գտնելը աշխատել այլ համալսարաններում և այլ գիտական խմբերում, ձեռք բերել կապեր և աշխատանքային փորձ: Ընդ որում, դու չես կարող PostDoc անել քո կրթություն ստացած համալսարանում: Անպայման պետք է գնաս այլ վայր: Այն սահմաններ չի ճանաչում: Արտասահմանում, առանց մեկ կամ մի քանի տեղ PostDoc լինելու, հնարավոր չէ մշտական աշխատանք ստանալ համալսարաններում: Խոսել PostDoc-ի մասին միայն Հայաստանի տարածքում, անիմաստ է, քանի որ չկան շատ վայրեր, ուր կարող ես զբաղվել քո նախընտրած խնդիրներով: Նաև պարզ չէ, թե ո՞վ և ինչքա՞ն պետք է վճարի դրա համար: Կարծում եմ, որ իրականում PostDoc-ը Հայաստանում արդեն վաղուց ներմուծված է, քանի որ բազմաթիվ երիտասարդներ թեկնածուական ատենախոսութոյւնը պաշտպանելուց հետո մեկնում են արտասահմանյան բուհեր՝ որպես PostDoc: Նրանց մի մասը (ինչպես ես) վերադառնում են և շարունակում աշխատել Հայաստանում: Սակայն կա մեկ խնդիր. Հայաստանում այդ մի քանի տարին չի ճանաչվում՝ որպես ուսում կամ աշխատանք: Երբ ես ԵՊՀ կադրերի բաժնում հարցրի, թե ինչ պետք է նշվի իմ աշխատանքային գրքույկում PostDoc եղած տարիների մասին, ինձ պատասխանեցին, որ ոչինչ չի նշվելու և այդ երկու տարին ես ուղակի կորցնելու եմ:

Զրույցը վարեց Մանե Հակոբյանը

Теги: հասարակություն/society, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

17:20 4-я годовщина смерти Соны Мнацаканян и её неродившегося ребёнка под колесами кортежа Пашиняна
17:04 Очередная премия за национальное предательство
16:55 Концерт в Ереване ко Дню гражданина в окружении сотен азербайджанцев
16:40 Очередной приступ ярости в Баку: когда правда колет глаза
16:20 Роберт Кочарян: Геноцид армян - признанный факт, и мы просто должны быть последовательными
03:05 Народ имеет право на оборону от режима
02:53 111-я годовщина в полушаге от расчленения Армении
02:49 Разрушение церквей в Арцахе касается всего христианского мира: Обращение Архиепископа Паргева
02:32 Авторазборка по-европейски: склад AutoMerc в Минске и что там есть
01:55 Как купить билет и не запутаться в расписании: секреты автовокзала "Северные Ворота"
01:33 Кто хуже - турки из Минобороны Турции или руководство Армении?
01:30 В США позабыли про Геноцид армян
01:26 Гладкое тело - лазерная эпиляция в салоне OASI Москва запись онлайн
01:18 Без права на голос: Что на самом деле прозвучало в речи Пашиняна
01:13 Символ Арцаха памятник "Мы — наши горы" находится под угрозой полного уничтожения
00:13 Время-Ч и практические навыки выживания: от тактической медицины до БПЛА
22:57 Призрак апреля 2018-го: Почему "бархатный" транзит власти до сих пор разделяет оппозицию
21:50 Тема Геноцида армян — очень важная часть армянской национальной идентичности
21:44 Собаки и шакалы
21:32 Защита от Out-of-Stock на Wildberries: аналитика и планирование поставок
21:38 Политический театр Никола Пашиняна на фоне разоблачений Сейрана Оганяна
19:24 Факелы памяти: что на самом деле важно для армян