Еркрамас

Пятница, 05 декабря 2025 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Վիկտորյա Ռստակյան. Պետությունը պետք է գիտակցի, որ գիտնականն անհրաժեշտ է…

27.03.2013   
  
просмотры: 3015


Գիտության մեջ դեռևս իր առաջին քայլերն անող՝ ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ Օրգանական քիմիայի ինստիտուտի հայցորդ Վիկտորյա Ռստակյանն արդեն մոտ հինգ տարի, բակալավրիատի 3-րդ կուրսից սկսած, զբաղվում է նոր օրգանական նյութերի սինթեզով (հիդրօքսիմթիլ պիրազոլների ածանցյալներ): Ունի 9 հոդված, որոնք տպագրվել են Սանկտ-Պետերբուրգի «Ընդհանուր քիմիայի հանդես» ամսագրում: Հոդվածները 4 անգամ հղվել են ռուս հեղինակների կողմից. «Վերջերս էլ մի չինական հոդվածի հղումների ցանկում գտա հոդվածս: Ցավոք, միայն վերնագիրն ու օգտագործած գրականության ցանկն էր անգլերենով, իսկ հոդվածի տեքստը չինարեն՝ այդպես էլ մանրամասն չիմացա, թե ինչի մասին է» :)

Աշխատանքների արդյունքները ներկայացրել է Geo-Het 2011 միջազգային գիտաժողովին՝ Վրաստանում. «Այս տարի ևս հնարավորություն ունեի, բայց տեխնիկական պատճառներով չմասնակցեցի…» Ցավոք սրտի, լաբորատորիան, որտեղ աշխատում է Վիկտորյան, միջազգային գիտական համագործակցություններում ընդգրկված չէ։ Սա հիմնականում պայմանավորված է երիտասարդ կադրերի պակասով. «Քանի որ՝ ով պաշտպանում է՝ հեռանում է, և կորիզը միշտ մեծահասակներն են կազմում, ովքեր էլ հասկանալի պատճառներով դժվարանում են նմանատիպ կապեր հաստատել: Սակայն անցած տարի մեր լաբորատորիայի ասպիրանտ Արսեն Սահակյանն ստացավ փոքրիկ դրամաշնորհ ԳԱՏԱՀ–ի կողմից և հաջողությամբ այն իրականացրեց»:

Մի քիչ զրուցեցինք «կյանքից». «Նախ ասեմ, որ իմ պատկերացմամբ գիտնական դառնալը և գիտությամբ զբաղվելը շատ տարբեր բաներ են: Ես ինձ գիտնական չեմ համարում, ես մեկն եմ, ով պարզապես գիտությամբ է զբաղվում... և երևի չեմ էլ դառնա, չգիտեմ… ամեն դեպքում, ես իմ ապագան ավելի շատ կապում եմ կրթության ոլորտի հետ, զուգահեռ դասավանդում եմ դպրոցում, և դա ինձ շատ դուր է գալիս»։ Հարցրի՝ որպես գեղեցիկ սեռի ներկայացուցիչ՝ որևէ կարգի «անհարմարություն» գիտական շրջանակներում երբևիցե զգացե՞լ է Հայաստանում կամ արտասահմանում. «Չեմ զգացել,- ու ժպտում է.- սակայն ամեն ինչ դեռ առջևում է» :) և շարունակում. «Արտասահմանում չեմ աշխատել, սակայն երևի դա էլ է դեռ առջևում :) Շատ կուզեի ապագաս ՀՀ-ում պատկերացնել… սակայն, եթե հնարավորություն ունենամ, անպայման կփորձեմ արտասահմանում շարունակել...»

Նախասիրություննե՞ր. «Շա՜տ ունեմ. բացի Օրգանական քիմիայի ինստիտուտում աշխատելուց, աշխատում եմ նաև «Օհանյան» կրթահամալիրում: Երեխաների հետ աշխատելը շատ դժվար, բայց շատ հաճելի է: Հաճախում եմ Երիտասարդ Առաջնորդների Դպրոց, շատ եմ հետաքրքրվում հռետորիկայով: Սիրում եմ մասնակցել ամենատարբեր դասընթացների ու վերապատրաստումների: Լինելով մասնագիտությամբ քիմիկոս՝ մասնակցել եմ նույնիսկ սոցիոլոգների համար նախատեսված դասընթացների։ Ունեմ շատ ընկերներ ամենատարբեր բնագավառներից»։ Ժպտացի՝ էլ գիտությանը տե՞ղ մնաց. «Չէ, չէ, շատ եմ սիրում մասնագիտությունս: Մինչև թեկնածուականիս պաշտպանությունը պետք է մոռանամ նախասիրություններիս մասին: 8-րդ դասարանից ցանկացել եմ պաշտպանել և ունենալ գիտական աստիճան... Չգիտեմ՝ ինչու, բայց ինձ շա՜տ է դուր գալիս իմ աշխատանքը. քիմիան շատ հետաքրքիր ու զարմանահրաշ գիտություն է: Օրը 7 ժ. շաբաթը 5 օր, ինչպես նաև՝ որոշ ժամանակ տանը... Միայն մնացածը՝ կյանքին» :)

Գիտության հարցերին վերադառնալու համար հարցնում եմ` ինչպե՞ս է կոչվում ձեր լաբորատորիան. «Հետերոցիկլիկ մոնոմերների և պոլիմերների լաբորատորիա №5», ատենախոսական աշխատանքիդ ճշգրիտ վերնագի՞րը. «Պիրազոլկարբինոլների սինթեզը և քիմիական հատկությունների ուսումնասիրումը», ե՞րբ է պաշտանությունը. «Մայիսին կպաշտպանեմ»։

- Ասացիք՝ 9 հոդված ունեք։ Քանի՞ համահեղինակով եք տպագրվում։

- Իմ հոդվածներում ընդգրկված են 3-4 համահեղինակ: Ընդհանուր առմամբ, աշխատանքը այսպես ենք կազմակերպում՝ քննարկում ենք ղեկավարի հետ, և հաջորդ շաբաթվա ընթացքում ես անում եմ այն, ինչ ծրագրել ենք` արդյունքների մասին զուգահեռ տեղեկացնելով ղեկավարիս: Հետո նորից քննարկումներ... Փորձարարական մասը 100 %-ով ես եմ արել: Դե, իսկ թեմայի ընտրությունն ու զարգացումը՝ ղեկավարիս օգնությամբ: Ինչպես արդեն ասացի, այժմ ատանախոսությունը գրելու և վերջնական տեսքի բերելու փուլում եմ:

- Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր, ի՞նչ չափանշներով արժե անցկացնել երիտասարդական գիտական մրցույթները։

- Քանի որ նոր եմ ոտք դնում գիտության աշխարհ, դեռ չեմ արժանացել որևէ դրամաշնորհի կամ հեղինակավոր մրցանակի: Սակայն դիմել եմ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում 2010 թ. տպագրված հոդվածների հետ կապված մրցույթին, որը կազմակերպվել էր ՊԳՖԱ-ի ու Ծառուկյան հիմնադրամի կողմից և ստացել եմ դրամական պարգև: Երիտասարդական գիտական մրցույթները շատ գովելի և շատ կարևոր միջոցառումներ են: Իմ կարծիքով, չափորոշիչների երկու տարբերակն էլ ընդունելի են՝ ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրություններն էլ են կարևոր, հղումների թիվն էլ: Այստեղ ես կարևորում եմ ոչ այնքան ընտրության ձևը, որքան այն փաստը, որ երիտասարդ գիտնականները հնարավորություն ունեն ճանաչվելու իրենց կատարած աշխատանքների շնորհիվ: Սակայն այս ամենը դեռևս նոր է թափ առել և իրավիճակի վրա լուրջ ազդեցությունը դեռ չի զգացվում, չնայած որ, իհարկե, այդպիսի մրցանակաբաշխությունները խթանիչ դեր խաղում են։ Պետք է մի քանի տարի անցկացվեն հստակ պետական ֆինանսավորմամբ ամենամյա մրցանակաբաշխություններ, որպեսզի ազդեցությունը սկսի զգացվել։

- Իսկ որո՞նք են՝ բավարար չափով պետական ֆինանսավորման բացակայության պատճառները։

- Իմ կարծիքով, գիտության թերֆինանսավորման պատճառներից ամենագլխավորն այն է, որ գիտությունը ակնթարթային եկամուտ չի բերում պետությանը: Չկա պետական պատվեր: Արդյունքում՝ Հայաստանում երիտասարդ գիտնականը բախվում է շատ խնդիրների՝  ֆինանսական միջոցների սղություն,  բնագիտական գիտություններով զբաղվողների համար՝ նյութերի բացակայություն, տեխնիկական միջոցների բացակայություն կամ դրանց շատ հին լինելը, արտասահմանյան գիտական հոդվածների վճարովի լինելու պատճառով՝ հեղինակավոր ամսագրերում տպագրվելու դժվարություն, գիտաժողովներին մասնակցելու համար ֆինանսական միջոցների բացակյություն և այլ։ Բոլոր թվարկված հարցերը հանգում են ֆինանսավորման խնդրին։ Միակ լուծումն այստեղ՝ պետության ուշադրությունն ու ֆինանսական միջոցների ավելացումն է: Պետությունը պետք է գիտակցի, որ գիտնականն անհրաժեշտ է… :)

- Իսկ եթե չի տեսնում, ապա պե՞տք է բողոքել, ինչպես դա անում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությունը, թե՞ այդ դեպքում գիտնականն էլ այլևս գիտնական չի լինի։  

- Ես շատ դրական եմ վերաբերվում ցանկացած նախաձեռնության, որն իրականցվում է՝ նպատակ հետապնդելով բարձրաձայնել գիտնականների խնդիրները: Հարցի երկրորդ մասի հետ ընդհանրապես համաձայն չեմ, քանի որ գիտնականը, մինչև գիտնական լինելը, մարդ է և ունի ամենահասարակ պահանջմունքներ... Իմ կարծիքով, գիտնականը պետք է ապահովված լինի ամեն ինչով, այլ ոչ թե մտածի օրվա հացի մասին:

- Կազմակերպչական առումով ի՞նչ հարցեր եք տեսնում։ Գիտական խմբերի միջև համագործակցությունը բավարա՞ր մակարդակի է։ Կոռուպցիա գոյություն ունի՞։ Ինչպե՞ս եք վերաբերում PostDoc համակարգի ներդրմանը։ Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին ինչ-որ դրական միտումներ՝ գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։

- Գիտական խմբերի միջև համագործակցություն Հայաստանում... դե, որոշ չափով գոյություն ունի, իհարկե... սերտ համագործակցությունը կնպաստեր և՛ նոր ծրագրերի իրագործմանը, և և՛... բայց հայկական իրականության մեջ սերտ համագործակցությունը մի քիչ շատ անհավանական չէ՞ :) Իսկ կոռուպցիան... դե անձամբ ես չեմ տեսել, գրագողության, կամ ղեկավարության կողմից շահագործման տիպի խնդրների չեմ հանդիպել, մեր լաբորատորիայում ամեն ինչ արվում է, որպեսզի յուրաքանչյուրը գտնի իր ուրույն տեղը, բայց այդպիսի բացասական երևույթներ, ինչ խոսք, մեր իրականության մեջ կան: Ինչ վերաբերում է հետթեկնածուական կարգավիճակի ներդրմանը ՀՀ-ում՝ ես դեմ եմ, քանի որ Հայաստանում հեռանկարներ չեմ տեսնում։ Չնայած, որ գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում ինչ-որ չնչին տեղաշարժեր նկատվում են, ու հուսով եմ, որ լավ կլինի, բայց առանձնապես հավատ չունեմ: :)

.

Մանե Հակոբյան

Теги: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

23:42 Топ сайтов казино, которые не стыдно рекомендовать
22:40 Экологичные решения при обустройстве современного офиса
18:18 Опубликованные документы по Нагорному Карабаху подтверждают: Пашинян - чудовище
18:12 Захарова считает неэтичной публикацию документов переговорного процесса по урегулированию карабахского конфликта
18:03 МИД РФ: Армения сама прервала переговоры по Карабаху и упустила возможности урегулирования
17:55 Последний парад "Гражданского договора"
17:49 Спецобувь: для кого, виды
17:44 Разбит экран ноутбука: какие варианты замены существуют и сколько это стоит
17:29 СНБ Армении задержала архиепископа Аршака Хачаряна
17:20 Сотрудники СНБ Армении заставляют священников не упоминать имени Католикоса во время Литургии
17:11 27 Святейших отцов выражают безоговорочную верность Католикосу Всех Армян
17:01 Казино JetTon Games: особенности игрового процесса
09:03 О чем рассказывают черепа
08:27 Если бы Пашинян понимал смысл письма Путину, он бы не опубликовал его
08:22 Ки-Уэстский документ легко "найти": Кочарян пояснил главную причину манипуляций Пашиняна
08:17 В Турции завели дело против журналистки за статью о Геноциде армян
20:05 Ложь раскрыта – Арцах мог остаться армянским
19:45 Представители армянской общины России награждены премиями Правительства РФ
18:21 Кии детские - как выбрать подходящий кий для юных игроков
18:10 The case is closed: был шанс заключить мирное соглашение и сохранить Карабах
18:06 Россия внимательно отслеживает и оценивает проекты Запада и Турции в регионе
18:01 Как Пашинян вышел на самого себя