Еркрамас

Суббота, 07 марта 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Վահրամ Տեր-Մաթեւոսյան. Պետք է այնպես անել, որ երիտասարդ գիտնականը լինի ինքնաբավ ու մրցունակ

02.04.2013   
  
просмотры: 2796


Հայաստանում գիտության ոլորտում ստեղծված իրավիճակի եւ գիտության զարգացման հեռանկարների մասին զրույց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Հայաստանի ամերիկյան համալսարանի ավագ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Վահրամ Տեր-Մաթեւոսյանի հետ:

- Պարոն Տեր-Մաթեւոսյան, ըստ Ձեզ, որոնք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջեւ ծառացած հիմնական խնդիրները։

– Կախված է այն հանգամանքից, թե երիտասարդ գիտնականն ինչպիսի նպատակ է հետապնդում։ Եթե նա ցանկանում է միայն գիտությամբ ու հետազոտությամբ զբաղվել, ապա նրա համար պահանջվող պայմանները տարբերվում են այն գիտնականից, որը համատեղում է գիտությունն ու դասավանդումը։ Հարկավոր է հասնել այնպիսի վիճակի, որ երիտասարդ գիտնականը լինի ինքնաբավ ու մրցունակ, գիտական հաստատությունները ստեղծեն ինքնակարգավորող մեխանիզմներ, գիտական արտադրանքը ապրանքայնացվի և այլն։ Բնականաբար, այս պահանջները խիստ վերացական կհնչեն, եթե բարձրագույն կրթության ոլորտում առկա էական խնդիրները չլուծվեն։ ԲՈՒՀ-երում ուսանողներին չի դասավանդվում ուսումնասիրությունների իրականացման այբուբենը, ինչպե՞ս կարելի է ամբողջ բեռը թողնել ասպիրանտուրայի վրա և վերջում բարձրակարգ հետազոտություն ակնկալել։ Մյուս կարևոր խնդիրը գիտության երևանակենտրոն զարգացման հետևանքով առաջացած խնդիրներն են։ Մարզային ԲՈՒՀ-երին և գիտահետազոտական հաստատություններին նվազագույն ուշադրություն է հատկացվում, պետք է լրջորեն վերանայել այդ մոտեցումը։

- Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում եւ այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։

– Հարցը վկայում է, որ կա ընկալումների որոշ խեղում։ Գիտնականը նախևառաջ համակարգված գիտելիքի կրող է, որը սոցիալիզացիայի արդյունքում դառնում է արժեքներ, սկզբունքներ ու հայացքներ դավանող մտավորական։ Եթե նա ապրի իր գրքերի ու հետազոտությունների քարանձավում, ապա, լայն առումով, բացի իր նեղ մասնագիտական շրջանակից ոչ ոք էլ չի տեղեկանա նրա գիտական ձեռբերումների ու դրանց կիրառման հեռանկարների մասին։ Իրականում կան գիտնականներ, ովքեր հենց այդ սկզբունքն էլ դավանում են ու դա նրանց իրավունքն է, բայց ես այլ բանաձևով եմ գործում։ Եթե գիտնականի մեջ ամբարվում է աշխարհայացք, սկզբունքներ և հայացքներ ու դրանք կիսվում են հասարակության հետ, ապա վերջինս դառնում է ավելի խճանկարային, բազմազան, հետևաբար առավել ուժեղ։

- Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական եւ ոչ-պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։

– Դրանք չնկատել անհնար է, սակայն լայն առումով գիտնականն ունի անտեսվածության զգացում։ Կատարվում են քայլեր, որոնք դեռ համակարգային բնույթ չեն կրում և քանակական առումով բավարար չեն, թեև մյուս կողմից, այս փուլում դրանք միտված են գիտության ոլորտում մրցունակության բարձրացմանը։ Կարծում եմ՝ դաշտում հստակություն մտցնելու առումով պետք է շարունակել իրականացնել տեխնիկական առումով ճիշտ կազմակերպված մրցույթներ՝ գիտական ֆինանսավորման նպատակային բաշխման և մրցունակության բարձրացման նպատակներով։ Ինչպես նշեցի, պետք է շեշտակիորեն փոխել բարձրագույն կրթության և գիտության կազմակերպման սկզբունքները, զուտ ֆինանսավորման ավելացմամբ առաջընթաց չի լինի։

- Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում եւ դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

– Երկար ժամանակ աշխատել եմ արտասահմանում. հանրագումարում մոտ յոթ տարի, որոնք եղել են խիստ կարևոր՝ իմ մասնագիտական հմտությունների զարգացման առումով։ Շատ հանգամանքներ էին տարբերվում՝ սկսած տեխնիկական հնարավորություններից ու խաղի կանոններից, ավարտած մասնագիտական հանրության ներգրավման ինտենսիվությունից։

- Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջեւ։

– Մեր մասնագիտական ոլորտում համագործակցությունը բավականին սերտ է, որն անշուշտ դրական է։ Մշակվում և իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր ու այս առումով կարծես թե ամեն ինչ հարթ է։ Թեև մի կարևոր խնդիր կա նաև այս հարցում, որն իրականում օբյեկտիվ է. մասնագիտական առումով դաշտը բավականին փոքր է, և որն էլ մրցակցության և գրախոսության հարցերում որոշակի սահմանափակումներ է առաջացնում։

- Ինչպե՞ս եք վերաբերում տարատեսակ մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել մասնավոր հիմնադրամների կողմից։

– Նշված մրցանակաբաշխությունները տարբեր նպատակներ են հետապնդել։ Թեև նշված կազմակերպությունների կողմից քանիցս արժանացել եմ մրցանակների, սակայն կարծում եմ, որ այդ մրցանակաբաշխությունները համակարգային խնդիրներ չեն կարող լուծել։ Փոխարենը, նրանք նպատակահարմար կլիներ ստեղծել գիտական հիմնադրամներ և մրցութային հիմունքներով գիտնականներին տրամադրել դրամաշնորհներ։ Վերջին շրջանում նկատված տարաբնույթ միջոցառումները տարերայնորեն էին կազմակերպված ու պետական օղակների վրա շատ ավելի զգաստացնող հետևանք թողեցին։ Օրինակ, ՀՀ Նախագահի կողմից տրամադրվեց 100 մլն դրամ. գրեթե վստահ եմ, որ Նախագահը գնաց այդ քայլին, որպեսզի երիտասարդ գիտնականներին ցույց տա, որ նրանց կողմից ներկայացված խնդիրները միայն ֆինանսներով չեն լուծվում։ Թե այդ գումարի շրջանակում կազմակերպված միջոցառումները ինչքանով նպաստեցին գիտության զարգացմանը, կարելի է երկար բանավիճել, սակայն դրանց արդյունավետության հարցում ես անձամբ ունեմ հարցեր։ Հարկավոր են համակարգային լուծումներ, դրվագային և իրավիճակային ներխուժումները իրավիճակը չեն կարող փոխել։

- Դուք ինքներդ ի՞նչ միջազգային գիտաժողովներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները։

– Յուրաքանչյուր գիտնականի համար խիստ կարևոր է մասնակցությունը միջազգային գիտաժողովներին, որոնք գիտնականի համար յուրատեսակ ստուգատես են հանդիսանում։ Դրանց չմասնակցելը, դրանցից հրաժարվելը նշանակում է մնալ այդ ոլորտի զարգացումներից անդին, հայտնվել տեղապտույտում և կղզիանալ։ Դեռ 1997 թվականից ակտիվորեն մասնակցել եմ հանրապետական ու միջազգային գիտաժողովներին, աշխատաժողովներին, գիտական ֆորումներին, կլոր սեղաններին։ Առավել ակտիվ եմ եղել սկսած 2004 թվականից՝ Նորվեգիայում ուսումնառության տարիներին։ Մասնակցածս գիտաժողովները 60-ից ավելի են և դրանք չթվարկելու համար միայն նշեմ, որ այդ միջոցառումները տեղի են ունեցել Ռուսաստանի, ԵՄ-ի, Թուրքիայի և ԱՄՆ-ի լավագույն ուսումնական ու գիտահետազոտական կենտրոններում։ Իմ աշխատություններում քննարկվում են այնպիսի թեմաներ, ներկայացվում են այնպիսի աղբյուրներ, որոնք հետաքրքրում են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Թուրքիայի այն գիտական շրջանակներին, որոնք զբաղվում են հանրապետական Թուրքիայի պատմությամբ։ Հղումները իմ աշխատանքներին բազմիցս են հանդիպել, ինչը վստահություն է ներշնչում, որ իմ գրիչը պահանջված է։

- Ի՞նչ միջազգային գիտական ծրագրերում եք ընդգրկված եւ ինչպիսի՞ն է դրա արդյունավետությունն ու օգտակարությունը։

– ՀՀ ԳԱԱ ԱԻ-ի մեր գիտական խումբը 2004 թ․-ից ի վեր ակտիվորեն ներգրավված է հանրապետական ու միջազգային գիտական ծրագրերում։ Մեզ հաջողվել է ստանալ ֆինանսավորում՝ շահելով մի շարք գիտական դրամաշնորհներ, որոնք էապես օգնել են մեր աշխատանքային խմբին՝ հետազոտությունների իրականացման գործում։ Վերջին շրջանում Արևելագիտության ինստիտուտի ղեկավարությունը թարմացնում է նախկինում գոյություն ունեցած կապերը, իսկ որոշ դեպքերում էլ նոր պայմանավորվածություններ է ձեռք բերում ՌԴ-ի, ԵՄ-ի, Մերձավոր Արևելքի և Հեռավոր Արևելքի առաջատար գիտահետազոտական հաստատությունների հետ։ Իրականացվում են համատեղ ծրագրեր, մշակվում նորերը, այս ամենը շոշափելի կերպով ազդում է մեր գործունեության արդյունավետության բարձրացման վրա։

.

Զրույցը վարեց Մանե Հակոբյանը

Теги: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

10:16 Побратимство в действии: Новороссийск и Армения укрепляют связи
08:21 В Азербайджане якобы нашли иранских террористов
08:15 Преемник Хаменеи в геополитических расчётах Трампа
08:11 "Давай поженимся": детективное драмеди от Анны Акопян
22:30 Оппозиция в Армении победит, если борьба станет вопросом жизни и смерти
22:18 В Гюмри готовятся к худшему: обстановка вокруг 102-й военной базы РФ
21:58 Дистанционное обучение для дефектологов: как обновить навыки работы с детьми с ОВЗ
21:16 Армянская оппозиция не доверяет опросу Международного республиканского института
21:10 48% опрошенных в Армении никому не доверяют. Стоит ли доверять такому опросу?
21:02 В Армении больше всего доверяют Армии и Церкви
20:48 Квалификационная категория в медицине: простая схема сложной процедуры
19:31 Баку выводит свой дипперсонал из Ирана, а Иран усиливает военную готовность на границе с Азербайджаном
19:07 Россия и США — важнейшие политические партнеры, Азербайджан – главный враг: итоги опроса
18:59 Дожили: МИД Азербайджана благодарит Армению и других партнёров за поддержку
18:47 Никол Пашинян: между иллюзией суверенитета и угрозой катастрофы
18:32 Octobank: региональное сотрудничество в сфере безопасности усиливает роль киберзащиты финансовых систем
18:24 Что делать, если мешает кондиционер соседей: шумит
12:42 Перекресток мира или территория войны?
12:28 Тайфуны с ласковыми именами
12:18 Неконтролируемые дроны
11:59 Иранская война и "кукуруза"
11:47 Есть новые случаи вторжений на территорию Армении, но власти это скрывают