Еркрамас

Пятница, 05 декабря 2025 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Վահրամ Այվազյան. Անզեն աչքով տեսանելի է, որ պետությունն ուղղակի ձախողում է գիտության ոլորտը

02.06.2013   
  
просмотры: 7620


Վահրամ Այվազյանը սովորել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։  Զորյան Ինստիտուտի (Տորոնտո, Կանադա) Ցեղասպանգիտության և մարդու իրավունքների 2012 թ.-ի համալսարանական ծրագրի շրջանավարտ է: Դիմել է մի շարք արտասահմանյան համալսարանների` ցեղասպանության կանխարգելման և գլոբալ կառավարման թեմաներով հետազոտություն իրականացնելու նպատակով: Վահրամ Այվազյանի աշխատանքներին կարելի է հետևել Twitter-ում` @VahramAyvazyan (https://twitter.com/vahramayvazyan):

Համարում է, որ գիտությունը կյանքի շարժիչ ուժն է, և ընդհանրապես, նոր բացահայտումների պլատֆորմ, իսկ ամեն նորը իրենից ներկայացնում է փոփոխություն, շարժում: Իսկ կյանքն առանց շարժման անհետաքրքիր է. «Գիտությունը կյանք է»: Դպրոցական տարիներին եղել է պրոֆեսիոնալ շախմատիստ, մասնակցել է շատ մրցաշարերի, ունեցել հաջողություններ: Այժմ էլ հետաքրքրվում է շախմատով, ֆոտբոլով և ընդհանրապես սպորտով: Սիրում է ճանապարհորդել, հետաքրքրվում է այլ ժողովուրդների մշակույթով:

Նախասիրած ասույթն է. «Every no gets you closer to a yes»: Որովհետև. «Կյանքը պայքար է, և ես այդ պայքարի կիզակետում եմ: Երբեք չպետք է հուսահատվել և միշտ պետք է նայել առաջ»:

Կյանքի հիշարժան իրադարձություններից նշում է իր` Եվրոպայի խորհրդի կողմից «Խաղաղության երիտասարդ դեսպաններ» ծրագրի մեջ ընդգրկվելը և այդ ծրագրի սեմինարներին բազմիցս մասնակցելը: Մասնագիտական կարիերայի համար մեծ նշանակություն է ունեցել Կանադա մեկնելը և այնտեղ աշխարհահռչակ գիտնականների դասախոսություններն ունկնդրելը. դրանք մեծ նշանակություն են ունեցել մասնագիտական կողմնորոշման հարցում:

Հիմնականում աշխատել և աշխատում է ցեղասպանագիտության և գլոբալ կառավարման հարցերի շուրջ, ունի մի շարք գիտական և վերլուծական աշխատություններ, որոնք տպագրվել են Մեծ Բրիտանիայում (Public Service Europe), ԱՄՆ-ում (Diplomatic Courier), Ավստրալիայում, Ինդոնեզիայում, Խորվաթիայում: Սերտ կապեր է հաստատել Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, որոշ գիտահետազոտական կենտրոնների և գիտնականների հետ:

Ցեղասպանագիտության և մարդու իրավունքների գիտությունների միջազգային ինստիտուտի (IIGHRS-International Institute for Genocide and Human Rights Studies) անդամ է: Ամերիկյան “Diplomatic Courier”-ի կողմից հրավիրվել է՝ դիմելու “Top 99 under 33” նոմինացիային, որն իրականացնում է Young Professionals in Foreign Policy-ն: Մտադիր է նաև աշխատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ:

Գտնում է, որ Հայաստանը գիտական մեծ ներուժ ունի, բայց, ցավոք սրտի, այդ ներուժի աննշան մասն է օգտագործվում այժմ: Ներկայիս պայմաններում գիտությունը մղվել է երկրորդ պլան: Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ծրագրեր՝ երտասարդ գիտնականների միջև համագործակցություն ստեղծելու համար:

- Վահրամ, ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել, որքանո՞վ են դրանք կարևոր։

- Հիմնականում ստացել եմ դրամաշնորհներ՝ տարբեր մասնագիտական դասընթացների, համալսարանական ծրագրերի, գիտաժողովների մասնակցելու համար: Դրամաշնորհները հնարավորություն են տալիս հանդիպել ու կապեր հաստատել հեղինակավոր գիտնականների հետ, ունենալ գիտական նոր նվաճումներ:

- Ձեր աշխատանքներում քանի՞ համահեղինակ է ընդգրկված։

-Իմ աշխատանքներն իմ անհատական գործերն են, համահեղինակներ չկան:

- Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։

- Անկախության առաջին տարիներին գիտական հսկայական ներուժի արտահոսք եղավ դեպի հեռավոր և մերձավոր արտասահման, և ստեղծվեց աղետալի իրավիճակ: Իսկ պետական իշխանությունը, ցավոք սրտի, դիտորդի դերում էր, և այդ աղետալի քաղաքական գիծը շարունակվում է ցայսօր: Հույս ունեմ, որ նոր սերունդը կարող է աստիճանաբար շտկել այդ իրավիճակը` բացառապես դիմելով նոր, ոչ ստանդարտ մեթոդների, որը կսթափեցնի նաև պետական իշխանությանը, և համակարգը կսկսի աշխատել նորովի: Միջազգային փորձի ուսումնասիրումը, ընկալումը և դրա ներդրումն ու համապատասխանեցումը Հայաստանի գիտական դաշտի պայմաններին անհրաժեշտ քայլեր են: Սփյուռքի գիտական դաշտի հետ համագործակցությունը նույնպես կարող է օժանդակել գիտության դերի բարցրացմանը ՀՀ-ում:

- Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել պետական և մասնավոր կառույցների կողմից։

- Այսպիսի ծրագրերը բացառապես ողջունելի են, սակայն անհրաժեշտ է շարունակել այդ գործընթացը, նոր եռանդով լծվել այդ գործին, ֆինանսավորման նոր աղբյուրներ հայթայթել:

- Ըստ Ձեզ, ի՞նչ չափանիշներ է պետք կիրառել՝ աշխատանքները գնահատելիս։

- Իմ կարծիքով, պետք է հաշվի առնվեն և՛ միջազգային գիտական շտեմարաններում հոդվածների ինդեքսավորումը, և՛ հղումների քանակը, և՛ տպագրվող նյութերի  լսարանը (այսինքն` ինչ գիտական միավորումներ, ասոցիացիաներ, գիտահետազոտական, վերլուծական ինստիտուտներ են տեղադրում տվյալ նյութը իրենց էջերում):

- Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ որպես հիմք ընդունվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառների։

- Ընդհանրապես դեմ եմ ազդեցության գործակցին, որովհետև հանդիպել եմ շատ գիտական ամսագրերի՝ կոնկրետ միջազգային հարաբերությունների ու քաղաքագիտության բնագավառներում, որոնք չունեն ազդեցության գործակից, բայց բավականին հաջողված աշխատություններ են պարունակում իրենց մեջ` գրված հայտնի գիտնականների կողմից: Իմ կարծիքով, ազդեցության գործակիցը կամ ինդեքսավորումը բավարար գործոններ չեն և չեն կարող անհատապես օգտագործվել մրցանակաբաշխությունների ժամանակ:

- Սովորաբար կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ են դնում տեսաբաններին և փորձարարներին, և դա պայմանավորված է նրանով, որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է։ Ի՞նչ կասեք, ի՞նչ պետք է անել։

- Պետք է բարելավել նյութական բազան։ :) Կարելի է հատուկ տարանջատում մտցնել այդ ճյուղերի մեջ և սահմանել առանձին մրցանակներ` հաշվի առնելով ներկա վիճակը:

- Իսկ ի՞նչ կարծիքի եք՝ h-ինդեսքն այս դեպքում օգտակա՞ր ցուցանիշ է։

- Անկեղծ ասած, բարդ հարց է, քանի որ նվազ ֆինանսական ռեսուրսների պատճառով շատ օգտակար աշխատություններ կարող են դուրս մնալ մրցանակաբաշխություններից:

- Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, ինչպե՞ս եք տեսնում դրանց լուծման ճանապարհները։

- Հիմնական խնդիրը ֆինանսավորման բացակայությունն է: Շատ խոստումնալից երիտասարդներ իրենց ապագան տեսնում են ՀՀ-ից դուրս: Դա աղետալի երևույթ է: Անհրաժեշտ է հորդորել պետական իշխանություններին՝ ինչ-որ քայլեր ձեռնարկել, այլապես կորուստը անդառնելի կլինի: Մեր պետական իշխանության համար, իմ համոզմամբ, ոչ այնքան դժվար է նոր ֆինանսական աղբյուրներ հայթայթելը, որքան դրանք գիտության ֆինանսավորմանն ուղղելը:

- Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։ Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում։

- Կտրականապես դեմ եմ այն պնդումներին, թե գիտնականը պետք է միայն իր գործով զբաղվի: Գիտնականը նաև քաղաքացի է, հասարակության մասն է կազմում, ուստի չի կարող անտարբեր մնալ հասարակական գործընթացների հանդեպ: Այո՛, ողջունում եմ երիտասարդ գիտնականների ակտիվ քննարկումները սոցիալական ցանցերում և ստեղծված պատային իրավիճակից ուղիներ որոնելը տարատեսակ հանդիպումներում, իրական և վիրտուալ դեբատներում: Վաղ թե ուշ նրանց ձայնը լսելի կդառնա համապատասխան մարմինների համար: Ինչպես նաև նրանց խոսքը հասանելի կլինի ֆինանսավորման ոչ ավանդական աղբյուրներին (ֆինանսական-բիզնես կազմակերպություններ, բարերարներ), ովքեր գուցե ցանկություն կհայտնեն իրենց ներդրումն ունենալ Հայաստանի գիտության զարգացման մեջ:

- Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում պետական և ոչ պետական կառույցների մոտեցումների ու գործողությունների մեջ։

- Դժվարանում եմ դրական գնահատական տալ պետության կողմից գիտության հանդեպ իրականացվող քաղաքականությանը վերջին տարիներին, քանի որ անզեն աչքով տեսանելի է, որ պետությունն ուղղակի ձախողում է գիտության ոլորտը: Իսկ ոչ պետական կառույցների ակտիվացումը թեկուզ և աննշան, բայց տեսանելի է և պայմանավորված է վերոնշյալ քննարկումների, ֆեյսբուքյան դեբատների հետ, երիտասարդության ձայնի բարձրացման հետ:

- Որքա՞ն է  տարածված կոռուպցիան գիտական աշխարհում։ Արդյո՞ք Դուք անձնապես, կամ Ձեզ ծանոթ այլ երիտասարդ գիտնականներ ևս տուժել եք դրանից։ Շահագործո՞ւմ են արդյոք երիտասարդ գիտնականների աշխատանքը գիտական ղեկավարները։

- Քանի որ ես Հայաստանում չեմ տպագրել գիտական հրատարակություններ, իսկ արտասահմանում նման դեպքերի (դեռ) չեմ հանդիպել, նման մանիպուլյացիաների զոհ չեմ եղել: Իսկ Հայաստանում կոռուպցիան կյանքի անբաժանելի մասն է կազմում, և գիտությունը, բնական է, դրանից խուսափել չէր կարող: Խայտառակ մեծ չափերի են հասնում գրագողությունը, կաշառքը թեկնածուական և դոկտորական թեզեր պաշտպանելիս և այլն:

- Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում, որտե՞ղ։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք՝ Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

- Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում գիտական աշխատանքի համար ստեղծված են իդեալական պայմաններ: Նախ, այնտեղ չկան կամ քիչ են վերոնշյալ արատավոր երևույթները (գրագողություն, կոռուպցիա և այլն), և ապա` գիտության ֆինանսավորմանը և ինովացիոն գաղափարներին այնտեղ մեծ տեղ է հատկացվում:

- Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞. սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։

Արտասահմանում` ոչ, Հայաստանում` միգուցե (կապված գեղեցիկ սեռի` ընտանիք կազմելու հայկական գերապատվության հետ):

- Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական PostDoc համակարգին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսանկյունից պետք չէ  արագորեն ներդնել այդ համակարգը Հայաստանում։

- Իհարկե, շատ կարևոր է նման ինստիտուտի ներդրումը Հայաստանում, քանի որ այն խորը և համապարփակ հետազոտություն անցկացնելու հիանալի ճանապարհ է բացում գիտնականի համար: Բայց, առանց համապատասխան ֆինանսական ռեսուրսների, կրկին նույն ցածր արդյունավետությունն է ունենալու, ինչ մյուս համակարգերը:

- Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում։

- Կարճաժամկետ տեսլականով` արտասահմանում, երկարաժամկետ տեսլականով` հայրենիքում:

- Ի՞նչ կմաղթեք երիտասարդ գիտնականներին ու ընդհանրապես գիտական հանրությանն այս տարի։

- Երիտասարդ գիտնականներին մաղթում եմ անկոտրում կամք և պայքարի վճռականություն: Կցանկանայի, որ այս տարին շրջադարձային լիներ՝ մեր երկրում գիտության ֆինանսավորման և ընդհանրապես գիտության զարգացման համար:

Հ.Գ. Նշենք, որ Վահրամի “Genocide: intent, motivation and types”: Contemporary issues, International Journal for Social Sciences & Humanities , Vol. 5, No. 1, pp. 21-36 (2012), http://contemporary-issues.cpi.hr/files/32792a8b85bf4f86bc5e5553ebf2734a.pdf աշխատանքը ներկայացված է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության և «Տաշիր» հիմնադրամի կողմից համատեղ հայտարարած` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարվան ընդառաջ` ցեղասպանագիտության ոլորտի գիտնականների համար մրցանակաբաշխությանը։ Հիշեցնենք, որ այս մցրույթին իրավունք ունեն ներկայացվելու գրախոսվող՝ ազդեցության գործակից (Impact Factor, IF) ունեցող կամ, նվազագույնը, միջազգայնորեն հաշվառվող (ինդեքսավորվող) միջազգային գիտական պարբերականներում անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայոց ցեղասպանությունը լուսաբանող գիտական հոդվածները (http://www.facebook.com/333670166715532):

Զրուցեց Մանե Հակոբյանը

Теги: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

23:42 Топ сайтов казино, которые не стыдно рекомендовать
22:40 Экологичные решения при обустройстве современного офиса
18:18 Опубликованные документы по Нагорному Карабаху подтверждают: Пашинян - чудовище
18:12 Захарова считает неэтичной публикацию документов переговорного процесса по урегулированию карабахского конфликта
18:03 МИД РФ: Армения сама прервала переговоры по Карабаху и упустила возможности урегулирования
17:55 Последний парад "Гражданского договора"
17:49 Спецобувь: для кого, виды
17:44 Разбит экран ноутбука: какие варианты замены существуют и сколько это стоит
17:29 СНБ Армении задержала архиепископа Аршака Хачаряна
17:20 Сотрудники СНБ Армении заставляют священников не упоминать имени Католикоса во время Литургии
17:11 27 Святейших отцов выражают безоговорочную верность Католикосу Всех Армян
17:01 Казино JetTon Games: особенности игрового процесса
09:03 О чем рассказывают черепа
08:27 Если бы Пашинян понимал смысл письма Путину, он бы не опубликовал его
08:22 Ки-Уэстский документ легко "найти": Кочарян пояснил главную причину манипуляций Пашиняна
08:17 В Турции завели дело против журналистки за статью о Геноциде армян
20:05 Ложь раскрыта – Арцах мог остаться армянским
19:45 Представители армянской общины России награждены премиями Правительства РФ
18:21 Кии детские - как выбрать подходящий кий для юных игроков
18:10 The case is closed: был шанс заключить мирное соглашение и сохранить Карабах
18:06 Россия внимательно отслеживает и оценивает проекты Запада и Турции в регионе
18:01 Как Пашинян вышел на самого себя