Դեկտեմբերի 1-ին Ռաբաթ թաղամասի բերդի տարածքում Արտաշ Էլբակյանը նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց: Սպորտային միջոցառումը մեկնարկեց Վրաստանի ու Հայաստանի պետական օրհներգերով, ինչից հետո Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղի 25 ամյա բնակիչ Արտաշ Էլբակյանը տուրնիկի վրա 402 անգամ պտույտ կատարեց:
Արտաշ Էլբակյանի ռեկորդը ֆիքսեցին Թբիլիսիից ժամանած ռեկորդների գրանցման ֆեդերացիայի աշխատակիցները, ովքեր նոր ռեկորդի տեսանյութը փոխանցելու են ռեկորդների համաշխարհային ֆեդերացիային:
Միջոցառման ավարտին Արտաշ Էլբակյանին տրվեց մեդալ, իսկ Ախալցխայի Սակրեբուլոյի նախագահ Օլեգ Սանդրոշվիլին ռեկորդ սահմանած մարզիկին փոխանցեց պատվոգիր:
Նախորդ ռեկորդը պատկանում էր Հայաստանցի մարզիկի, ով տուռնիկի վրա պտույտ էր կատարել 162 անգամ:
Նշենք, որ սա առաջին համաշխարհային ռեկորդն է Ախալցխայի շրջանում:
akhaltskha.net