Ֆրանսիայում հրապարակվել է Բորիս Աճեմյանի «Նեգուսի փողային նվագախումբը. հայերը Եթովպիայում(XIX–XX դարեր)» գիրքը՝ այդ աֆրիկյան երկրում հայերի յուրահատուկ դերի մասին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:Հաճախ են ասում, որ «բոլորից շատ հայերն են մոտ եթովպացիներին», որ, ի տարբերություն Եթովպիայում սպիտակամորթների մեծամասնության, նրանց օտարերկրացիներ չէին համարում:
Փոքրիկ հայ համայնքի ու 1915թ.-ի ցեղասպանությունից փրկված 40 հայ որբերից բաղկացած փողային նվագախումբ ստեղծելու նույնքան փոքրիկ դրվագի օրինակով՝ Բորիս Աճեմյանը նկարագրում է սահուն ինտեգրացման լուռ գործընթացը, որի պատճառով մարդիկ հայտնվում են ազգայինի ու օտարի խաչմերուկում:1924թ.-ին 1915թ.-ի հայոց ցեղասպանությունից տուժած 40 երեխա ընտրվում են Եթովպիայի այն ժամանակվա թագաժառանգ արքայազն ու կայսրության ռեգենետ ռաս Տեֆերիի կողմից պետական փողային նվագախմբի կազմի մեջ, իսկ նվագախմբի խմբավարը առաջին անգամ կազմում է նոր պետության պետական հիմնը: Իր ուսումնասիրությունը կենտրոնացնելով «նեգուսի փողային նվագախմբի» վրա՝ Աճեմյանը ցույց է տվել օտարերկրացիների յուրահատուկ դերը եթովպական հիմնի ստեղծման գործում, որն առանձնահատուկ տեղ ունի «թագավորների բարեկամ» հայերի թեմայի պատմության մեջ: