Еркрамас

Воскресенье, 25 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի մաքսակետի բացառումը Արցախի հայապատկանության իրաւականացումն է

27.12.2013   
  
просмотры: 3110


Ղազախստանի նախագահը հատուկ կարծիք կցելով ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության ուղղությամբ ճանապարհային քարտեզի փաստաթղթի տակ ստորագրելուց, հստակեցման առումով կարեւոր քայլ արեց։ Այս խնդրի հստակեցումը  խորհրդարանական լսումներին առաջինն արծարծեց ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որն այնպես էլ պատասխան չստացաւ:

Առաջին անգամ չէ, որ ՄՄ-ի անդամ եւ Բաքվի հետ հատկապես տնտեսական գերշահութային հարաբերությունների մեջ գտնվող երկրների ներկայացուցչիները նման վերապահումներով հանդես են գալիս ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության գործընթացում։ Նույնքան պարզ է, որ Բաքուն ճիգ չի խնայելու նման դրսեւորումների ապահովմամբ խոչընդոտելու ՀՀ-ի ՄՄ միացումը կամ աւելի ճիշտ` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի ճշտումը, Արցախը թե՜ իրողապես եւ թե՜ իրաւական գետնի վրա դուրս թողելով ՄՄ-ի սահմաններից։ Բաքվի ռազմավարությունը այս հարցում ՀՀ-ի մեկուսացումն է թե՜ ասոցացման համաձայնագրի շրջանակներից եւ թե՜ ՄՄ-ից։ Այլ խոսքով ոչ միայն «ե՜ւ ե՜ւ»-ի չաշխատելը այլ նաեւ` «կամ կամ»-ինը։ Նման կարգավիճակի բանաձեւը գուցե լինի ո՜չ սա, ո՜չ նա։ Կամ էլ մեկուսացման առումով թե՜ թե՜:

Պարզ է, որ ՀՀ-ի կողմից որդեգրված բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը որոշակի խոչընդոտների է հանդիպում։ Բայց կա ի վերջո առաջնայնության խնդիր եւ այս դեպքում Արցախի ներկա իրողության ընկալման խնդիրն է այս կամ այն միության կողմից։ Նույն հարցը կարելի էր տալ նաեւ ԵՄ-ին, իմանալու համար որ խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը ի՞նչպես էր ընկալելու արցախյան տարածքը։

Նախագահ Պուտինը դեռեվս իր խոսքը չի ասել։ Այսուհանդերձ, ՀՀ-ի ՄՄ մուտք գործելու դեպքում արցախյան կարգավիճակը ընդհանրապես քննարկման թեմա չպետք է դառնա։ Այս առումով ուղենշային է Ստեփանակերտի դիրքորոշումը, որը արտահայտել է ԼՂՀ վարչապետը:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի պնդմամբ, ճիշտ չեն քննարկումները, թե ինչ է լինելու Արցախի «ճակատագիրը» Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու դեպքում: Վարչապետի խոսքով, Արցախի ու Հայաստանի միջև մաքսակետի գոյությունը բացառվում է: «ՄՄ երկրները դեռևս նախնական պլանավորման ու բանակցությունների փուլում են, բնականաբար, նրանք տեխնիկական մի շարք հստակեցումների կարիք ունեն: Բայց մի բան միանշանակ է՝ Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն ոչ որևէ պետության, ոչ էլ պետությունների խմբերի կողմից»։

ՀՀ-ի հետ միաժամանակ Արցախի ներառումը ՄՄ, տարածքի հայապատկանության փաստացի ընդունումը կլինի ՄՄ-ի պետությունների կողմից։ Ռազմավարական գետնի վրա գուցե աւելի նպատակահարմար լիներ, որ ԼՂՀ իբրեւ անկախ միավոր ՀՀ-ի հետ առընթեր ունենար ճանապարհային քարտեզ միանալու ՄՄ-ին։ Սա աւելի  համահոնչ էր դեպի միջազգայն ճանաչում ուղղվող Արցախին։ Սակայն ՀՀ-ի հետ համատեղ Արցախի ներառումը ՄՄ-ին արդեն իսկ փաստում է, որ Արցախն իր ներկա սահմաններով ՄՄ-ի անդամ պետությունների համար դուրս է ադրբեջանական տարածքից։ Սա արդեն կարող է դիտվել դեպի իրաւական ճանաչում գրանցվող գործնթացներում կարեւոր շրջադարձ։

Շահան Գանտահարյան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 
Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, Արցախ/Artsakh, հասարակություն/society, վերլուծություն/analytics, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

21:51 Сегодня исполнилось 100 лет со дня рождения Гоар Вартанян - легенды советской нелегальной разведки
21:34 Почему медицинские переводы критичны для YMYL-сайтов в 2025
18:35 Как зарабатывать на акциях и деривативах через российскую биржу
18:01 "Неприкасаемые"
17:21 Услуга за услугу: Кто сделал подарок Пашиняну перед выборами?
16:54 День выборов в Армении: парадоксы и специфика
16:38 Смартфон как игровая платформа: что выбрать в 2026 году
12:25 Что случилось, Пашинян? Азербайджанскую песню включили у церкви во время визита премьера
10:16 "Даже у них будут рабочие места": юмористический ролик Движения "По-нашему" (видео)
09:20 Вспоминая героическую оборону села Карин Так
08:45 Это не отсутствие справедливости и гуманизма: это медленное убийство
22:58 Музей истории Армении подвел итоги работы за 2025 г.
22:41 Скандал вокруг матча Армении и Украины на ЧЕ по футзалу - что произошло
22:34 Армянская община Ливана стоит перед угрозой (видео)
22:28 Секреты бонусных программ онлайн-казино, о которых редко говорят
22:16 Армения: Политическая коррупция
21:40 Нарек Карапетян – о заявлениях властей и курсе "По-нашему"
21:30 Депутаты Госдумы России поднимут вопрос о преследовании Самвела Карапетяна
21:22 Механизмы формирования пользовательского доверия в цифровой развлекательной среде
19:09 Мощи Святой Рипсиме найдены в Калмыкии
18:25 После выборов Турция и Азербайджан перейдут к реализации проекта "западный aзербайджан"
18:13 Поиск "агентов КГБ": какими методами Пашинян борется с церковью