Еркрамас

Воскресенье, 25 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հակահայկական արտահայտություն արած PKK-ի կին առաջնորդը պարզաբանում է տվել

22.01.2014   
  
просмотры: 7934


Հակահայկական արտահայտությունով մեծ աղմուկ հանած KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթ հանդես է եկել պարզաբանմամբ։ Նա ավելի վաղ հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ Բեսե Հոզաթը պատասխանել է իր նախորդ հարցազրույցի հետ կապված արձագանքներին՝ նշելով, թե ինքը լավ տեղյակ է, որ հայ ժողովուրդը 1915-ին ցեղասպանության եւ բռնի տեղահանության է ենթարկվել։ «Երբ նայում ես հրեաների պատմությանը, տեսնում ես, որ կոտորածներով լեցուն պատմություն է, երբ նայում ես հայ ժողովրդի պատմությանը, կրկին կոտորածներով լեցուն պատմություն է։ Հույներն էլ նույն վիճակում են, ասորիները՝ նույնպես։ Քրդերի պատմությունն էլ կոտորածների պատմություն է։ Այդ համատեքստում մշտապես կոտորածների եւ ճնշման ենթարկված ժողովուրդների մոտ հոգեբանական ռեֆլեքսներ եւ եւ զգայունություն են զարգանում։ Նրանք շատ զգայուն են դառնում։

Իմ նախորդ հարցազրույցում ես ժողովուրդներին նկատի չեմ ունեցել։ Երբ ասել եմ ազգայնական կամ լոբբի արտահայտությունները, ես դրանց ոչ հայ ժողովրդի, ոչ էլ հույն ժողովրդի հետ չեմ ասոցացրել։ Իմ նշած խումբը համաշխարհային կապիտալի եւ կապիտալիստական ուժերի հետ համատեղ շարժվող, նրանց քաղաքականության հետ մերձեցած եւ այդ համատեքստում քաղաքականություն վարող կապիտալիստական ժամանակակից ուժեր են։ Նման ուժեր քրդերի մեջ էլ կան։ Սրանից հետեւություն, որ մենք ժողովուրդներին նկատի չենք ունեցել։

Մենք 40 տարի է՝ ժողովուրդների ազատության համար ենք պայքարում։  Քրդերի ազատության պայքարը ինչքան որ քրդեր համար է, այն նույնքան հայերի, ասորիների, հույների եւ հրեաների համար է։ PKK-ն ժողովուրդներին սիրող շարժում է։ Նրա գաղափարը՝ ժողովրդական գաղափար է՝ ժողովուրդների դեմոկրատական, ազատ, հավասաար կյանքի գաղափար է։  Այս համատեքստում PKK-ն տարիներ ի վեր այս ամենի համար է պայքարում, ժողովուրդների ազատության համար է պայքարում։

Քուրդ, հայ, ասորի եւ  հրեա ժողովուրդներն այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդներն են։ Նրանք Մերձավոր Արեւելքում հազարավոր տարիներ միասին են ապրել։ Այս ժողովուրդների միջեւ երբեք խնդիրներ չեն ծագել։

Բայց համաշխարհային ուժերը, կապիտալիստական ուժերը, նրանց ստեղծած խմբավորումները երբեք չեն ցանկացել քրդական հարցի կարգավորումը։ Եթե քրդական հարցը կարգավորվի, Թուրքիան կժողովրդավարանա, տարածաշրջանը կժողովրդավարանա։

Ես հարգում եմ Հրանտ Դինքի հիշատակը։ Նա արժեքավոր հայ հայրենասեր էր եւ քրդերի բարեկամ։ Տարիներ ի վեր նրա տված պայքարը նաեւ PKK-ն է տվել ավելի ուժեղ ձեւով։ Դրա համար պետք է նրա անունը պայքարի հետ վառ պահել։

Իհարկե, PKK-ն էլ Հրանտ Դինքի պես միշտ պայքարել է հայ ժողովրդի ազատության, ժողովրդավարական արժեքների համար, ժողովուրդների համար։ Այդ համատեքստում PKK-ն փորձել է իրականացնել Դինքի երազանքը։ Սրանից հետո եւս նույնն է լինելու։

Արամ Տիգրանն էլ քրդերի արժեքավոր բարեկամն էր, շատ արժեքավոր հայ հայրենասեր։ Այս ինքնություններն են ներկայացնում հայ ժողովրդին, ներկայացնում նրա արժեքները։  PKK-ն տեր է կանգնում այդ ինքնություններին, այդ արժեքներին։ Մենք այս ամենին նման իմաստ ենք տալիս»,-հայտարարել է Բեսե Հոզաթը։

Նշենք, որ  որ Բեսե Հոզաթը ասել է, թե Թուրքիայում պաշտոնական պետությունից բացի կան նաեւ զուգահեռ պետություններ՝ օրինակ բերելով, որ Գյուլենի շարժումը զուգահեռ պետություն է։ «Հրեական լոբին, ազգայնական հայերը եւ հույները նման մեկական զուգահեռ պետություններ են։ Նման զուգահեռ պետությունները միմյանց հետ կապի մեջ են եւ շահեր ունեն միմյանցից։ Զուգահեռ պետությունները չունեն պաշտոնական եւ սահմանադրական իրավունքներ, ինչպես երեւում է չունեն նաեւ զորք, բայց ունեն կազմակերպված եւ ուժեղ կառույց»,-ասել է քուրդ կին զինյալը՝ պնդելով, թե այդ զուգահեռ պետությունները  Թուրքիայում ժողովրդավարություն հաստատմանը խանգարում են։

Բեսե Հոզաթին խիստ քննադատության են ենթարկել թուրք եւ քուրդ մտավորականներ, «Ակոս» պարբերականի խմբագիրները, Taraf պարբերականի հայ լրագրող Հայկո Բաղդատը, T24.com.tr կայքը եւ HDP-ի համանախագահները։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, քրդեր/kurds, այլատյացություն/xenophobia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

18:35 Как зарабатывать на акциях и деривативах через российскую биржу
18:01 "Неприкасаемые"
17:21 Услуга за услугу: Кто сделал подарок Пашиняну перед выборами?
16:54 День выборов в Армении: парадоксы и специфика
16:38 Смартфон как игровая платформа: что выбрать в 2026 году
12:25 Что случилось, Пашинян? Азербайджанскую песню включили у церкви во время визита премьера
10:16 "Даже у них будут рабочие места": юмористический ролик Движения "По-нашему" (видео)
09:20 Вспоминая героическую оборону села Карин Так
08:45 Это не отсутствие справедливости и гуманизма: это медленное убийство
22:58 Музей истории Армении подвел итоги работы за 2025 г.
22:41 Скандал вокруг матча Армении и Украины на ЧЕ по футзалу - что произошло
22:34 Армянская община Ливана стоит перед угрозой (видео)
22:28 Секреты бонусных программ онлайн-казино, о которых редко говорят
22:16 Армения: Политическая коррупция
21:40 Нарек Карапетян – о заявлениях властей и курсе "По-нашему"
21:30 Депутаты Госдумы России поднимут вопрос о преследовании Самвела Карапетяна
21:22 Механизмы формирования пользовательского доверия в цифровой развлекательной среде
19:09 Мощи Святой Рипсиме найдены в Калмыкии
18:25 После выборов Турция и Азербайджан перейдут к реализации проекта "западный aзербайджан"
18:13 Поиск "агентов КГБ": какими методами Пашинян борется с церковью
12:05 С каким диктатором можно иметь дело?
11:51 От эскиза до благословения: работы учеников гимназии Нарекаци оценил архиепископ Езрас