Նա դեռ ոչ մի անգամ չի եղել Հայաստանում, որի եռագույն դրոշի ներքո հպարտությամբ պայքարում էր 1994թ.-ի նորվեգական Լիլեհամեր քաղաքում տեղի ունեցող ձմեռային օլիմպիական խաղերին: Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ուեսթֆորդ քաղաքի բնակիչ ջո Ալմասյանը հույս ունի երբեւիցե այցելել պապական հայրենիք: Այդ մասին գրում է ամերիկյան «Lowell Sun» թերթը:
«Այցելությունը Հայաստան իմ ծրագրերի մեջ է մտնում»,- ասում է երեք երեխաների 46-ամյա հայրն ու երիտասարդական ֆուտբոլային ակումբի մարզիչը: Սակայն նա երբեք չի ծրագրել մասնակցել բոբսլեյի մրցություններին օլիմպիական խաղերի ընթացքում որեւէ երկրի դրոշի ներքո: Սակայն 20 տարի առաջ արկածների ոգին ու խորը հարգանքը հայ ժառանգության հանդեպ Շերբորնում մեծացած ինժեներ-մեխանիկ Ջո Ալմասյանի եւ Ռոդ-Այլենդ նահանգի Փոթաքեթ քաղաքում ավտոմեքենաների վերանորոգման սրահ ունեցող Քեննի Թոփալյանի մոտ ցանկություն են առաջացրել Լիլեհամեր մեկնել:
Նրանք ցանկանում էին օլիմպիական հենարան ստեղծել Հայաստանի համար, ով բոլորովին վերջերս էր անկախություն ձեռք բերել: