Քրդական PKK-ի առաջնորդ, Իմրալը կղզում ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանը ուղերձով դիմել է հայ ժողովրդին:
Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հայերին ուղղված ուղերձում նշել է, թե դարասկզբին հայ ժողովրդի դեմ սարսափելի ցեղասպանության ծրագիր է իրականացվել, սակայն հայերը պայքարի արդյունքում կարողացել են հրաշքով ոտքի վրա մնալ:
Օջալանը նշել է, թե երբեք հայերի հանդեպ բացասական չի վերաբերվել: Նա նշել է, թե իրենք ոչ միայն քուրդ ժողովրդի, այլ նաեւ հայ ժողովրդի ու տարածաշրջանի բնիկ մյուս ժողովուրդների ազատության եւ հավատքի համար են պայքարում: Իր ուղերձում Օջալանը պնդել է, թե թեւ ծանր պայմաններին, խաղաղության համար իր պայքարը որեւէ ժողովրդի վնաս չի տա:
Նշենք, որ օրեր առաջ հակահայկական հայտարարություն էր արել KCK-ի համանախագահ Բեսե Հոզաթը, ինչը մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայի հայերի եւ քրդական կուսակցության անդամ հայերի շրջանում: Դրանից հետո այդ հայտարությունը մեղմելու համար Օջալանը հայտնել էր, թե պատրաստվում է Հրանտ Դինքի սպանության տարելիցին ուղերձով դիմել հայերին: Սակայն նրա նամակը ուշացումով է հասել, քանի որ այն օրեր շարունակ մնացել է Թուրքիայի արդարադատության նախարարությունում: