Еркрамас

Воскресенье, 25 января 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ֆրանսիական ''դեժավյու''` Թուրքիայում

30.01.2014   
  
просмотры: 3049


22 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայի նախագահն այցելեց Թուրքիա: Թեեւ նախագահ Ֆրանսուա Օլանդի` պետական այցով Թուրքիա ժամանելու հիմնական նպատակը երկկողմ քաղաքական, տնտեսական հարաբերությունների լայն սպեկտրի քննարկումն էր, սակայն այցն առանձնացավ հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը բանակցությունների օրակարգային հարցերից մեկը դարձնելու, ինչպես նաև այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախագահի արած որոշ հայտարարություններով և քայլերով: Մասնավորապես` Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ հանդիպումից հետո Օլանդը հայտարարեց, որ եթե թուրք ժողովուրդը հաշտվի սեփական պատմության հետ, դա նրան ավելի հարգված և փառավոր կդարձնի:  «Պատմական իրադարձությունների քողազերծումը ցավոտ պրոցես է, բայց դա պետք է արվի: ...Դուք գիտեք Ֆրանսիայի տեսակետն այդ հարցում, և ես չեմ ասի ոչինչ, բացի այն բանից, ինչ ասում եմ Ֆրանսիայում»,- ավելացրել էր Օլանդը:

Ավելի ուշ` հունվարի 28-ին, նա հանդիպեց նաև 2007թ. սպանված`«Ակօս» հայկական թերթի հիմնադիր խմբագիր Հրանտ Դինքի այրու` Ռաքել Դինքի հետ:

Հայոց ցեղասպանությունը օրենքի մակարդակով ճանաչած պետության ղեկավարի կողմից նման հայտարարություններն ու քայլերը նշանակալից են հատկապես երեք պատճառով: Նախ` դրանք արվում են ոչ թե Փարիզում կամ Երևանում, այլ հենց Անկարայում: Երկրորդ` դրանք էական նշանակություն ունեն Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, որոնցով Թուրքիային ազդանշաններ են ուղարկվում նրա համար առաջիկա անցանկալի զարգացումների վերաբերյալ: Եվ վերջապես երրորդ պատճառն այն է, որ դրանք արվում են Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն ուղղված ջանքերը Ֆրանսիայում վերակենդանացնելու հնարավորությունը չբացառելու ֆոնին: «Ցեղասպանության քրեականացման հարցի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք կդիմենք ճիշտ քայլի` հետևելով օրենքի պահանջին: Մեր նպատակը ճշմարտության հասնելն է, և մենք ցանկանում ենք, որ բոլորն ըմբռնեն այդ փաստը»,- ըստ «Ազատություն»ռադիոկայանի` Անկարայում հայտարարել է Օլանդը:

Ըստ էության` նա ո'չ հաստատել և ո'չ էլ բացառել է նոր օրինագծի ներկայացումը Ֆրանսիայի օրենսդիր մարմնում` հղում կատարելով խիստ անորոշ ու երկիմաստ`«օրենքով շարժվելու» և «ճշմարտությանը հասնելու» հասկացություններին: Ֆրանսուա Օլանդն, իհարկե, հայտնի է Ցեղասպանության ճանաչման և դրա ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման անհրաժեշտության հարցում ունեցած սկզբունքային դիրքորոշմամբ: Սակայն առկա իրողություններում, որտեղ գտնվում է Ֆրանսիան և անձամբ Օլանդը, քիչ հավանական են Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի առաջքաշումը և դրան աջակցելը նրա վարչակազմի կողմից: Նախ` պետական այդ այցի ընթացքում կողմերը ստորագրել են երկկողմ ռազմավարական, ինչպես նաև ատոմային էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Օլանդի հետ հանդիպումից հետո նաև տեղեկացրել է, թե պայմանավորվածություն են ձեռք բերել ապրանքաշրջանառությունը 20 մլրդ դոլարի հասցնելու վերաբերյալ:

Ներքին տնտեսական ն խնդիրներ ունեցող Ֆրանսիայի համար Անկարայում ձեռք բերված այս կոնկրետ համաձայնությունները չափազանց կարևոր են` հայկական հարցին առաջնահերթություն տալու հարցը երկրորդական դարձնելու առումով: 2012 փետրվարին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող` պառլամենտի երկու պալատների կողմից արդեն ընդունված օրենքը հակասահմանադրական ճանաչեց առաջին հերթին Թուրքիայի կողմից տնտեսական պատժամիջոցների կիրառման սպառնալիքների պատճառով: Այդ օրինակը Փարիզն ունի իր աչքի առաջ: Բացի դրանից` Սահմանադրական խորհրդի ընդունած որոշումը ստիպում է հարցը կրկին օրակարգ բերելու մտադրության պարագայում գտնել այնպիսի ձևակերպումներ, որոնք անխոցելի կլինեն` սահմանադրականության, խոսքի ազատության սկզբունքի պաշտպանության տեսանկյունին չհակադրվելու առումով: Թեեւ պարզ է, որ Ֆրանսիայի ՍԽ-ի որոշումը ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական մոտիվներ ունի, այնուամենայնիվ, ճկուն ձևակերպումներ գտնելը հնարավորություն կտար այդ կառույցին զրկել իր հիմնական փաստարկից: Սակայն, չնայած նախկին նախագահ Սարկոզիի այն պնդմանը, թե իրենք նոր օրենքի նախագիծ կդնեն շրջանառության մեջ` հաշվի առնելով ՍԽ-ի որոշումը, 2012թ. փետրվարից առ այսօր այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել:

Մինչդեռ ՍԽ-ի որոշումն արդեն թողել է խիստ բացասական հետևանքներ: 2012թ. ապրիլին Շվեյցարիայի Ցյուրիխի կանտոնի դատախազությունը հրաժարվեց քրեական գործ հարուցել Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախկին պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշի նկատմամբ: Նա Ցեղասպանության ժխտումը քրեականացրած Շվեյցարիայում ավելի վաղ հայտարարել էր. «1915թ. տեղի ունեցած իրադարձությունները Ցեղասպանություն չեն: Դե թող գան ու ձերբակալեն ինձ»: Դատախազությունն իր որոշումը պատճառաբանել էր նրանով, թե Բաղըշը օգտվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից: Դրանից հետո` արդեն 2013թ. վերջին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի, որը որոշել էր պատասխանատվության ենթարկել Փերինչեքին 2005թ. մի գիտաժողովի ժամանակ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար: Եվրոպական դատարանն իր վճիռը հիմնավորել էր այն նույն փաստարկով, որով Ֆրանսիայի ՍԽ-ն հակասահմանադրական ճանաչեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին` ընդունված օրենքը, այսինքն` որ այն հակասում է խոսքի ազատության իրավունքը սահմանող սահմանադրական դրույթներին և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին:

Այս որոշումները, կարծես, վատ ավանդույթ են դառնում Ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն ուղղված քայլերը կասեցնելու առումով` ձեռք բերելով նախադեպային նշանակություն: Եթե Ֆրանսիայում հնարավոր լիներ անցկացնել նոր օրինագիծ, այն կփոխեր իրերի վատ դասավորությունը: Սակայն դա քաղաքական կամք է պահանջում, ինչի ազդակները դեռևս զգալի չեն Ֆրանսիայում: Մասամբ հուսադրող է այն հանգամանքը, որ Օլանդը չի խուսափում գոնե հարցը օրակարգում պահելուց: Դա նախադրյալներ է ստեղծում, որ եթե ոչ այս տարի, ապա գոնե 2015թ.-ին, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում, նոր օրենք ընդունելու նախաձեռնողականություն կցուցաբերվի: Եթե այդ պահը չօգտագործվի, ապա դրանից հետո նման ձեռնարկումը միանշանակ ծառայեցվելու է ընտրական դիվիդենդներ ձեռք բերելուն, այսինքն` հերթական անգամ դառնալու է շահարկման առարկա: Իսկ դրա դառը փորձը, ցավոք, հայկական իրականությունը վաղուց ունի:

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Yerkir.am

Теги: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

18:35 Как зарабатывать на акциях и деривативах через российскую биржу
18:01 "Неприкасаемые"
17:21 Услуга за услугу: Кто сделал подарок Пашиняну перед выборами?
16:54 День выборов в Армении: парадоксы и специфика
16:38 Смартфон как игровая платформа: что выбрать в 2026 году
12:25 Что случилось, Пашинян? Азербайджанскую песню включили у церкви во время визита премьера
10:16 "Даже у них будут рабочие места": юмористический ролик Движения "По-нашему" (видео)
09:20 Вспоминая героическую оборону села Карин Так
08:45 Это не отсутствие справедливости и гуманизма: это медленное убийство
22:58 Музей истории Армении подвел итоги работы за 2025 г.
22:41 Скандал вокруг матча Армении и Украины на ЧЕ по футзалу - что произошло
22:34 Армянская община Ливана стоит перед угрозой (видео)
22:28 Секреты бонусных программ онлайн-казино, о которых редко говорят
22:16 Армения: Политическая коррупция
21:40 Нарек Карапетян – о заявлениях властей и курсе "По-нашему"
21:30 Депутаты Госдумы России поднимут вопрос о преследовании Самвела Карапетяна
21:22 Механизмы формирования пользовательского доверия в цифровой развлекательной среде
19:09 Мощи Святой Рипсиме найдены в Калмыкии
18:25 После выборов Турция и Азербайджан перейдут к реализации проекта "западный aзербайджан"
18:13 Поиск "агентов КГБ": какими методами Пашинян борется с церковью
12:05 С каким диктатором можно иметь дело?
11:51 От эскиза до благословения: работы учеников гимназии Нарекаци оценил архиепископ Езрас