Մոսկվայում կորել է 19-ամյա հայ երիտասարդ Դավիթ Արիստակեսյանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, նա նոյեմբերի 14-ի երեկոյան ժամը 19-ի շրջանում դուրս է եկել մետրոյի «Պրոլետարսկայա» կայարանից, թերևս որպեսզի անցնի «Կրեստյանսկայա զաստավա» կայարան: Դավիթն ապրում է «Շոսսե էնտուզիաստով» կայարանի մոտերքում և հավանաբար այդ շրջանում էլ նա անհետացել է: