Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
հասարակությունsociety
Ամերիկայի հայ համայնքի առաջնորդները ողջ Միացյալ Նահանգներից հավաքվել էին Հարավային Քալիֆորնիայում, որպեսզի մեկնարկի «Ամերիկայի Հայ դատի գրասենյակի 2014թ.-ի հեռուստամարաթոնը»՝ ամերիկահայերի հնարավորությունների ընդլայնման համար Հայաստանին պաշտպանելու եւ Հայկական հարցին աջակցելու համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի հայ դատ գրասենյակի մամուլի ծառայությունից:
Տպագիր գրքի հանդեպ հետաքրքրությունը, չնայած օնլայն ընթերցանության հնարավորություններին, Հայաստանում դեռ մեծ է։ NEWS.am-ի թղթակիցն այսօր շրջել է մայրաքաղաքի հիմնական գրախանութներով ու զրուցելով գրախանութների վաճառողների ու գնորդների հետ՝ պարզել, որ հայ ընթերցողների շրջանում ավելի մեծ պահանջարկ ունի համաշխարհային գրականությունը։
Ֆրանսիայում առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ թուրքական Radio Made in Turkey հաղորդմանը հյուրընկալվել են Լիոնի շրջանի Բրոնտի  քաղաքապետի թեկնածու Էլիզաբեթ Քեյրանը եւ նրա ամուսինը՝ Ռոն Ալպի շրջանի խորհրդարանի նախագահ Ժան Ժակ Քեյրան։
Վանի Բաշքալեի շրջանում գտնվող եւ 1915-ից հետո լքված հայկական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին թուրքական իշխանությունները նախատեսում են վերանորոգել։
Հիմնադրամի Բարերար անդամ մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանի հովանավորությամբ եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ վերակառուցվում է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջը:
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում այսօր՝ փետրվարի 5-ին, կկայանա հայ դասական երաժշտության համերգ՝ նվիրված Կիլիկիո թագավորության հռչակման օրվան:
Բյուրականի Երաժշտական միջազգային ակադեմիան կգործի 2014-ի աշնանից:
Թուրքիայի քրդական «Օզգյուր գյունդեմ» պարբերականի սյունակագիր Այշե Գյունայսուն հայերին ուղղված Օջալանի ուղերձը քննադատողներին պատասխանել է «Օջալանին քննադատելիս ծուռ նստող ծուռ խոսացողները» հրապարակումով։
Ռումինիայի Հայ դատի գրասենյակը Ռումինիայում հայ առաքելական եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Տաթեւ Հակոբյանի հետ համատեղ հանդիպում է ունեցել Շվեյցարիայի դեսպան Ժան-Յուբեր Լեբեի հետ: այդ մասին գրում է «Asbarez»-ը: Հանդիպման նպատակն էր դեսպանին հասցնել անհրաժեշտությունն այն մասին, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է բողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կապված թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հետ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փետրվարի հինգին կկայանա «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության» գործով նիստը: Նիստին կմասնակցեն ՄԻԵԴ-ումՀայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը:
Ուշագրավ է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միաժամանակյա լսումներ է անցկացնում հայերի և ադրբեջանցիների կողմից ներկայացված երկու հակադիր հայցերով: Արդյոք սա լոկ զուգադիպությո՞ւն է, թե՞ փորձ դատարանի կողմից միջամտելու մի կնճռոտ հարցի, որը քաղաքական գործիչներին չի հաջողվում լուծել ավելի քան 25 տարի:
Քրդական աշխատավորական կուսակցության արգելափակված ղեկավար Աբդուլլաh Օջալանի նամակն ուղղված հայ ժողովրդին, պարզագույն բանաձեւումով խառը ուղերձներ է փոխանցում ընթերցողին:
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 15-, ժամը 19.00-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բարության ղողանջներ» բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը:
Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր գյուղ թաղամասում փետրվարի 3-ի կեսօրից հետո տեղի ունեցած հրթիռակոծման հետեւանքով մասնակի  տուժել են  «Սահակյան» գիմնազիայի եւ «Կիլիկիա» շենքերը, որոնք պատկանում են հայկական համայնքին: Այս մասին հաղորդում է Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թիմի մամուլի ծառայությունը:
Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրիկա Շթայնբախը կոչ է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ներողության խնդրել հայերից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Բունդեսթագի Քրիստոնեադեմոկրատական միության մարդու իրավունքների և հումանիտար օգնության աշխատանքային խմբի ղեկավարը Էրդողանի` Գերմանիա նախատեսված այցին ընդառաջ անդրադարձել է 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված հանցագործությանը և թուրքական կողմի` դրա հետ առերեսվելու ...


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)