Հունվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հայ ակումբի սրահում կազմակերպվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին մասնակցեցին Իրանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սպայական կազմի ներկայացուցիչներ, Թեհրանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցչությունների զինվորական կցորդներ, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հանդիսությանը հրավիրված էին նաև իրանահայ երեք թեմերի՝ Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի թեմակալ առաջնորդները, Իրանում ...