Թուրքիայում գտնվող հունական հին գյուղում՝ Շիրինջեում, բացառիկ կառույցներ հիմնելու միջոցով աշխարհի ուշադրությունը գրաված հայազգի Սևան Նիշանյանին դարձյալ դատի են տվել. հայտնում է agos.com-ը:
Նշանյանը զրուցել է լրագրող Էմրե Էրթանի հետ:
-Շիրինջեում Ձեր ո՞ր գործի համար են Ձեզ դատի տվել:
-2008 թվականին փոքրիկ կառույցներից մեկում «կնիքը խախտելու» համար երկու տարի ազատազրկվեցի: Ինձ մտահոգում է այն, որ դրան հաջորդեցին մի քանի այլ տուգանքներ: Կառույցներից 9-ը ապօրինի էին: Ընդհանուր առմամբ` 19 դատական ...