նորություններ/news
Հիշելով ասորիների ցեղասպանությունը. Սեյֆո կենտրոնի ղեկավարը կոչ է անում հայերին ու ասորիներին ընդհանուր ձայնով հանդես գալ
Օսմանյան կառավարությունն Առաջին համաշխարահային պատերազմի ժամանակ օգտվեց հարմար պահից ու իրագործեց կայսրության քրիստոնյա տարրերից ազատվելու իր մտադրությունը: Ինչպես գրում է «The Armenian Weekly»-ն, հայերի ոչնչացման վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել, սակայն ցեղասպանության մեկ դրվագ մնում է քիչ հետազոտված. խոսքն ասորիների կոտորածի մասին է: Ասորիների ցեղասպանության հետազոտման կենտրոնի(Սեյֆո կենտրոնի) հիմնադիր տնօրեն Սաբրի Ատմանը հարցազրույց է տվել «The Armenian Weekly»-ն եւ պատմել ասորիների ցեղասպանության որոշ առանձնահատկությունների մասին:









