ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մինսկի գործընթացի քսանամյակի կապակցությամբ
20 տարի առաջ այս օրը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության Արտգործնախարների Խորհրդի որոշմամբ սկիզբ դրվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի գործընթացին, որի արդյունքում ձեւավորվեց Մինսկի խումբը եւ նրա համանախագահությունը, որի առաքելությունն է բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, հասնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:









