Լուրեր
նորություններ/news

Հազարավոր գրքեր են գրվել Հայոց ցեղասպանության իրողության մասին. Ալիսիա Ջոնի արձաքանքը Հայոց ցեղասպանությունը հերքող հոդվածին

Հազարավոր գրքեր են գրվել Հայոց ցեղասպանության իրողության մասին. Ալիսիա Ջոնի արձաքանքը Հայոց ցեղասպանությունը հերքող հոդվածին
Еркрамасу - 30 лет (1996-2026)

Independent պարբերականը հրապարակել է Ալիսիա Ջոնի բաց նամակը Հայոց ցեղասպանության մասին, ուր հեղինակը հայերի կոտորածների մասին իրողությունն իմանալու համար խորհուրդ է տալիս կարդալ Los Aangeles Times-ի հոդվածը և այցելել Լոս Անջելեսի Հանդուրժողականության թանգարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալիսիա Ջոնը բաց նամակով հակադարձում է փետրվարի 2-ին Independent-ում հրապարակված հոդված նամակին`«Հայոց ցեղասպանությունն իրավաբանորեն հիմնավորված չէ» վերտառությամբ:

«Հայոց ցեղասպանության իրողության մասին հազարավոր գրքեր են գրվել Հիլարի Քլինթոնի և նամակում նշված մյուս մարդկանցից շատ ավելի հայտնի մարդկանց կողմից: Հայտնի է, որ Հիտլերը հրեաների դեմ արել է այն, ինչ թուրքերն էին արել հայերի դեմ: «Ի վերջո, ով է այսօր խոսում հայերին բնաջնջման մասին»»,- Ալիսիա Ջոնը մեջբերել է ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի խոսքերը` Լեհաստան ներխուժումից հետո:

Հեղինակը կոչ է անում ընթերցողին կարդալ Los Aangeles Times-ի հոդվածը Հայոց ցեղասպանության մասին, ուր մանրամասն ներկայացվում է հայերի ցեղասպանությունը, որպես քսաներորդ դարի առաջին ցեղասպանություն: «Times-ի լրագրողը հավատում էր, որ կկանխարգելի այդ դարի մյուս ցեղասպանությունները»,- գրում է հեղինակը:

Նա հակադարձում է նաև փետրվարի 2-ին Independent-ում հրապարակված հոդված-նամակի հեղինակի այն մտքին, թե Հայոց ցեղասպանությունը չպետք է ուսուցանվի դպրոցներում: «Ես անձնապես չեմ կարծում, որ երեխաներն ընդունակ են հասկանալ մարդու անմարդկային վերբերմունքը մեկ այլ մարդու հանդեպ: Առարկան պետք է դասավանդվի ավագ աշակերտներին ցեղասպանության մյուս օրինակների հետ միասին: Սակայն սա չի նշանակում, որ ես որևէ կերպ հերքում եմ Հայոց ցեղասպանությունը: Դա կնշանակեր ուրանալ պատմությունը»,- գրում է Ջոնը:

Փետրվարի 2-ի բաց նամակը ընդդիմանում էր Կալիֆորնիայի նահանգային ժողովի ընդունած AB 659 բանաձևին, որով նախատսվում է Հայոց ցեղասպանության մասին պատմության բանավոր դասեր ընդգրկել հասարակական դպրոցների ուսումնական ծրագրերում:

 ARMENPRESS.am