Լուրեր
նորություններ/news

Գիտնականները Շվեյցարիային կոչ են արել դիմել Փերինչեքի գործով դատարանի որոշման վերաքննության համար

Գիտնականները Շվեյցարիային կոչ են արել դիմել Փերինչեքի գործով դատարանի որոշման վերաքննության համար

Գիտնականները, ովքեր զբաղվում են ցեղասպանությունների հարցերով, բաց նամակ են հղել Շվեյցարիայի արդարադատության նախարար Սիմոնետ Սոմարուգային՝ Դողու Փերինչեքի գործի առթիվ:Իրենց նամակում գիտնականները նշում էն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման պատմական ու հայեցակարգային թերությունների մասին:

Նրանք նաեւ կոչ են անում Շվեյցարիայի կառավարությանը հայցել դատարանի որոշման վերաքննություն, հաղորդում է Armenian Weekly-ն:Մյուսների շարքում նամակի տակ ստորագրել է հայտնի թուրք պատմաբան Տաներ Աքչամը: Ստորագրողների ցուցակում ավելի քան 30 անուն կա:Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել է հակահայ թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը հիմնավորելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության փաստը հրապարակայնորեն ժխտելու համար:

Լուրեր Հայաստանից — NEWS.am