նորություններ/news
Գարեգին Բ-ն ընդունել է Համահայկական խաղերի մասնակիցներին
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում փետրվարի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին` Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ուղեկցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: