նորություններ/news
Թուրքական կայքը բաց նամակ է հղել հակահայկական հայտարարություն արած PKK-ի կին առաջնորդին
Թուրքական հայտնի T24.com կայքը եւս բաց նամակ է հղել օրեր առաջ հակահայկական հայտարարություն արած KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթին: Բեսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը: