Еркрамас

Пятница, 05 декабря 2025 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային

28.06.2018   
  
просмотры: 129296


Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը վերջերս հրապարակել է 2017 թ. իր զեկույցը միջազգային կրոնական ազատությունների մասին մոտ 200 երկրներում, ներառյալ Թուրքիայում, Ադրբեջանում և Հայաստանում։ Այս շաբաթ մեր ուշադրության կենտրոնում կլինի Թուրքիայի վերաբերյալ բաժինը։

Ընդհանուր առմամբ, Թուրքիայում բոլոր կրոնական խմբերը, որոնք սունի մահմեդական չեն, տառապում են խտրականությունից և հալածանքներից: Ալևիները, որոնք կազմում են Թուրքիայի 81 միլիոն բնակչության մեկ քառորդը, պետության կողմից դիտարկվում են որպես «հերետիկոս մահմեդականներ», որոնց պաշտամունքի վայրերը չեն ճանաչվում: Հաճախ հրեաներին վարկաբեկող հակասեմիտական հոդվածներ են հրապարակվում թուրքական թերթերում։ Նախագահ Էրդողանը հանրությանը մշտապես հրահրում է հակաիսրայելական հռետորաբանությամբ:

Պետքարտուղարությունը տեղեկացնում է՝ «Կրոնական փոքրամասնություններն ասում են, որ շարունակում են դժվարություններ կրել հանրակրթական դպրոցներում պարտադիր [իսլամական] կրոնի դասերից ազատվելու, պաշտամունքի վայրերի գործածման կամ բացման, ինչպես նաև հողի ու սեփականության վեճերի լուծման հարցում: Կառավարությունը սահմանափակել է կրոնական փոքրամասնություն կազմող խմբերի ջանքերը իրենց հոգևորականների պատրաստման գործում...: [Իսլամական] կրոնի դասերը շաբաթական երկու ժամ են 4-12-րդ դասարանի աշակերտների համար։ Միայն այն աշակերտները, որոնք իրենց նշել են «քրիստոնյա» կամ «հրեա» ազգային ինքնության քարտերում, կարող են դիմել կրոնական դասերից ազատվելու համար: Աթեիստները, ագնոստիկները, ալևիները կամ ոչ սունի այլ մահմեդականները, բահաիսները, եզդիները կամ նրանք, ովքեր ազգային ինքնության քարտի վրա բաց են թողել կրոնական բաժինը, չեն կարող ազատվել այդ դասերից»:

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ 90 հազար անդամներ ապրում են Թուրքիայում, որոնցից 60 հազարը քաղաքացիներ են, իսկ 30 հազարը՝ Հայաստանից գաղթականներ առանց բնակության իրավունքի։ ԱՄՆ-ի զեկույցում նշվում է, որ «փաստաթղթեր չունեցող Հայաստանից գաղթականների և Սիրիայից հայ փախստականների երեխաները» կարող են հաճախել հանրակրթական դպրոցներ: «Քանի որ կառավարությունը գաղթական և փախստական երեխաներին օրինականորեն դասակարգում է որպես «այցելուներ», սակայն նրանք իրավունք չունեն դիպլոմ ստանալ այս դպրոցներից»:

Թուրքական կառավարությունը, Լոզանի 1923 թ. պայմանագրի պահանջի համաձայն, հատուկ կարգավիճակ է տալիս «ոչ մահմեդական փոքրամասնություններին» (հայ առաքելական քրիստոնյաներ, հրեաներ և հունական ուղղափառ քրիստոնյաներ): Սակայն, ըստ ԱՄՆ-ի կրոնական զեկույցի, կառավարությունը չի ճանաչում «ոչ մահմեդական փոքրամասնությունների ղեկավարությանը կամ վարչական կառույցները, ինչպես օրինակ, պատրիարքարանները եւ գլխավոր ռաբինատները, որպես իրավաբանական անձինք, որի հետևանքով նրանք չեն կարողանում գնել սեփականություն կամ պահպանել դրա իրավունքը կամ հայց ներկայացնել դատարան։ Այս երեք խմբերը, այլ կրոնական փոքրամասնությունների համայնքների հետ միասին ստիպված էին ապավինել անկախ հիմնադրամներին, որոնք նախկինում ստեղծել էին առանձին կառավարման խորհուրդներ՝ կրոնական ունեցվածքի պահպանման և վերահսկողության համար։ Հիմնադրամները չեն կարողանում ընտրություններ անցկացնել` իրենց կառավարման խորհուրդների անդամակցությունը թարմացնելու համար, քանի որ կառավարությունը, չնայած խոստումներին, դեռևս չի հրապարակել նոր կանոնակարգեր, որոնք կփոխարինեն 2013 թվականին վերացվածին՝ թույլ տալով հիմնադրամի խորհրդի անդամների ընտրություն»:

Այնուամենայնիվ, «Հայ Առաքելական պատրիարքարանը և [հունական] Էկումենիկ պատրիարքարանը շարունակ ձգտել են իրավական ճանաչման, և նրանց համայնքները գործել են որպես անհատական կրոնական հիմնադրամների համախմբում։ Քանի որ պատրիարքարանները չունեին իրավաբանական անձի կարգավիճակ, առանձին խորհուրդների կողմից վերահսկվող առընթեր հիմնադրամները տիրապետել են կրոնական համայնքների ամբողջ գույքը, և պատրիարքարանները որևէ իրավական իրավասություն չունեին ուղղորդել ցանկացած ունեցվածքի օգտագործումը կամ այլ կերպ կառավարել իրենց համայնքները», նշված է ԱՄՆ-ի զեկույցում:

Թուրքական կառավարությունը խոչընդոտում է նաև Հայոց եկեղեցու նոր պատրիարքի ընտրությանը Թուրքիայում` անգործունակ պատրիարքին փոխարինելու համար։ ԱՄՆ-ի զեկույցում նշվում է, որ «մարտին (2017 թ.) Ստամբուլի նահանգապետարանը դադարեցրել է Հայոց պատրիարքարանի հոգևոր վեհաժողովի որոշումը՝ ընտրելու փոխանորդ՝ նոր պատրիարք ընտրելու գործընթացը սկսելու համար։ Ներկայիս պատրիարք Մեսրոպ II չի կարող կատարել իր պարտականությունները առողջական վիճակի պատճառով, և պատրիարքի տեղապահը շարունակում է զբաղեցնել պաշտոնը: Համայնքի որոշ անդամներ քննադատել են նահանգապետարանի հայտարարությունը, որպես միջամտություն եկեղեցու ներքին գործերին: Պատրիարքության աղբյուրները հայտնել են, որ կառավարությունը հետագայում ճանաչել է տեղապահ ընտրելու մարտ ամսվա ընտրությունները: Հուլիսին ընտրված տեղապահը դիմել էր կառավարությանը դեկտեմբերին պատրիարքական ընտրություններ անցկացնելու համար: Տարեվերջին համայնքը կառավարությունից արձագանք չէր ստացել, թե ինչպես վարվել պատրիարքական ընտրությունների հետ»:

Համաձայն ԱՄՆ-ի զեկույցի՝ «կրոնական համայնքները շարունակում են վիճարկել կառավարության կողմից 2016 թ. իրենց ունեցվածքի բռնագրավումը, որոնք վնասվել էին կառավարության անվտանգության ուժերի և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկչական խմբերի միջև բախումների հետևանքով: Կառավարությունն այդ գույքը բռնագրավել է իրենց կողմից ասված «հետճգնաժամային վերակառուցման» համար: Տարեվերջին կառավարությունը չի վերադարձրել կամ ավարտել կալվածքների վերանորոգումը, ներառյալ ԴիյարբեքիրիՍուր շրջանի պատմական և հնագույն Քյուրսունլու մզկիթը, Հասիրլիի մզկիթը, Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, Մարի Փեթուն քալդեական եկեղեցին, Սիրիական բողոքական եկեղեցին և Հայ կաթոլիկ եկեղեցին: Ապրիլին Պետական խորհուրդը՝ վերին ատյանի վարչական դատարանը, ժամանակավոր որոշում է կայացրել՝ կասեցնելու Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու բռնագրավումը»:

Հայկական և կրոնական այլ փոքրամասնությունների հիմնադրամները 2011-ից ի վեր ներկայացրել են 1560 դիմում, տասնյակ տարիներ առաջ բռնագրավված իրենց ունեցվածքի վերադարձման համար: Կառավարությունը վերադարձրել է միայն 333 կալվածքներ և փոխհատուցել 21 այլ կալվածքների համար։

ԱՄՆ-ի զեկույցում նաև նշվում է, որ «տարբեր ինքնակոչ իսլամիստական խմբեր շարունակում են սպառնալ և քանդել քրիստոնեական սրբավայրեր։ Սեպտեմբերին մի անհայտ խումբ քարեր է նետել Ստամբուլի Նարիկապի թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թադևոս եկեղեցու վրա, կոտրելով լուսամուտները: Որոշ վկաներ ասել են, որ հարձակվողները բղավել են հակահայկական կարգախոսներ, մինչ ներսում տեղի էր ունենում սուրբ մկրտության արարողություն։ Սեպտեմբերին Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահն ասել է, որ անհայտ ավազակները բազմիցս թալանել են Դիարբեքիրի եկեղեցին, չնայած շրջանում շարունակվող պարետայի ժամին»։

Ինչպես սպասվում էր, Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է կրոնական իրավունքների խախտման մասին ԱՄՆ-ի զեկույցը`այն անվանելով «որոշ անհիմն պահանջների կրկնություն»: Սակայն, կրկնությունը հաստատում է, որ փոքրամասնությունների կրոնական իրավունքների պաշտպանության բարելավում չի եղել: Թուրքական կառավարությունը շարունակում է բացահայտորեն անտեսել հայկական, ասորական և հունական կրոնական փոքրամասնությունների, ինչպես նաև հրեաների և ալևիների իրավունքները:

Որպես ապացույց Թուրքիայում նախագահ Էրդողանի իշխանության օրոք տիրող ահաբեկչական մթնոլորտի՝ հրեական, Հայ Առաքելական, Հայ Կաթոլիկ և սիրիական համայնքների կրոնական առաջնորդներն անցյալ կիրակի իրենց պարտավորված են զգացել շնորհավորական ուղերձներ հղել Էրդողանի՝ Թուրքիայի բռնապետի վերընտրման կապակցությամբ…

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Теги: Հարութ Սասունյան, ԱՄՆ/USA, Ադրբեջան/Azerbaijan, Թուրքիա/Turkey, կրոն/religion, նորություններ/news, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

08:10 Геополитика вкуснее хлеба: как армян готовят к "свободе" от экономики
08:04 Армянская молодежь Москвы почтила память воинов, павших за свободу Арцаха
23:42 Топ сайтов казино, которые не стыдно рекомендовать
22:40 Экологичные решения при обустройстве современного офиса
18:18 Опубликованные документы по Нагорному Карабаху подтверждают: Пашинян - чудовище
18:12 Захарова считает неэтичной публикацию документов переговорного процесса по урегулированию карабахского конфликта
18:03 МИД РФ: Армения сама прервала переговоры по Карабаху и упустила возможности урегулирования
17:55 Последний парад "Гражданского договора"
17:49 Спецобувь: для кого, виды
17:44 Разбит экран ноутбука: какие варианты замены существуют и сколько это стоит
17:29 СНБ Армении задержала архиепископа Аршака Хачаряна
17:20 Сотрудники СНБ Армении заставляют священников не упоминать имени Католикоса во время Литургии
17:11 27 Святейших отцов выражают безоговорочную верность Католикосу Всех Армян
17:01 Казино JetTon Games: особенности игрового процесса
09:03 О чем рассказывают черепа
08:27 Если бы Пашинян понимал смысл письма Путину, он бы не опубликовал его
08:22 Ки-Уэстский документ легко "найти": Кочарян пояснил главную причину манипуляций Пашиняна
08:17 В Турции завели дело против журналистки за статью о Геноциде армян
20:05 Ложь раскрыта – Арцах мог остаться армянским
19:45 Представители армянской общины России награждены премиями Правительства РФ
18:21 Кии детские - как выбрать подходящий кий для юных игроков
18:10 The case is closed: был шанс заключить мирное соглашение и сохранить Карабах