Еркрамас

Среда, 29 июля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Փաշինյանը շուտով կարող է իրեն հռչակել նոր Ամենայն Հայոց Կաթողիկոս

17.12.2025   
  
просмотры: 1404


Օրեցօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ վնաս է հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն և Հայաստանի հեղինակությանն ամբողջ աշխարհում՝ որպես առաջին քրիստոնյա ազգ։ Նրա գործողությունները կոպտորեն խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Առանց որևէ իրավասության, Փաշինյանն անցյալ շաբաթ իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը»։ Նա հայտարարեց, որ Գարեգին Բ կաթողիկոսի «հեռացումից հետո» ապագա տեղապահի «հիմնական խնդիրը» լինելու է՝ «կազմակերպել Հայաստանում Առաքելական Եկեղեցու նոր Կանոնագրքի ընդունման գործընթացը»։

Փաշինյանը նույնիսկ մանրամասն քայլեր ներկայացրեց իր առաջարկած «եկեղեցական նոր Կանոնագրքի» համար.

- Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականի բարեվարքության կանոններ և դրանց ապահովման երաշխիքներ,

- Եկեղեցու ֆինանսական թափանցիկություն և դրա ապահովման երաշխիքներ,

- Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտություն և դրա ապահովման երաշխիքներ,

- Եկեղեցու գործունեության համապատասխանություն ՀՀ Հարկային օրենսդրությանը և դրա ապահովման երաշխիքներ։ Պետական բյուջե վճարված հարկերը և տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Եկեղեցուն...

- Հոգևորականները կօգտվեն կառավարության կենսաթոշակային ֆոնդից և առողջության ապահովագրությունից։

- Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։

Եկեղեցու գործերին իր միջամտությունն ամբողջացնելու համար Փաշինյանն առաջարկել է, որ կառավարությունը «տեղապահի միջնորդության դեպքում, խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»։

Անցյալ շաբաթ Բեռլին կատարած իր այցի ընթացքում Փաշինյանը նվաստացրեց Հայ Առաքելական Եկեղեցին և Կաթողիկոսին՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների հեղինակավոր ընկերակցության առջև։ Ներքին հայկական վեճերը միջազգային լսարանի առջև ներկայացնելը լուրջ սխալ է և հակասում է Հայաստանի Հանրապետության շահերին։

Փաշինյանը Գերմանիայում բարձրացրեց Եկեղեցուն վերաբերող մի քանի անտեղի հարցեր։

1. Նա մեղադրեց հոգևորականներին, և ոչ թե միայն Կաթողիկոսին, որ նրանք «դառնում են ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ և նրանք, կներեք որ այսպես եմ ձևակերպում, կարող են գործիք դառնալ արտաքին ազդեցության համար»։ Վարչապետն այս լուրջ մեղադրանքը հնչեցրել է տարբեր հոգևորականների, այդ թվում՝ Կաթողիկոսի հասցեին։ Փաշինյանը նույնիսկ անցյալ շաբաթ Հայաստանի խորհրդարանում ասաց, որ Կաթողիկոսը ենթարկվում է «արտաքին հատուկ ծառայության ավագ լեյտենանտին» և «ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին»։ Սակայն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հակասեց իր ղեկավարին՝ ասելով, որ ինքը նման տեղեկատվություն չունի։ Փաշինյանի անհիմն պնդումը գերազանցում է հոգևորականների բարոյական վարքագծի հարցը։ Օտարերկրյա գործակալ լինելը Հայաստանի օրենսդրության լուրջ խախտում է։ Եթե Փաշինյանը որևէ ապացույց ունի, նա պարտավոր է դրանք ներկայացնել դատարան՝ հետապնդման համար։ Առանց որևէ ապացույցի նման մեղադրանք ներկայացնելը զրպարտություն է, որի համար Կաթողիկոսը պետք է դատի տա Փաշինյանին։

2. Փաշինյանն ասաց գերմանական լսարանին. «Ոչ ոք չգիտի, թե մեր եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում, ինչքան գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում»։ Քանի որ կառավարությունը տեղյակ է հոգևորականների անձնական կյանքի մասին, ապա այն անկասկած գիտի այդ միջոցների չափերն ու աղբյուրները։

3. Փաշինյանը շարունակեց դատապարտել «հոգևորականների որոշ առաջնորդների»՝ «ամոթալի շքեղության մեջ ապրելու համար, մինչդեռ որոշ սովորական եկեղեցականներ ապրում են աղքատության մեջ»։ Եթե սա ճիշտ է, ապա դա վարչապետի կամ կառավարության գործը չէ։ Եվս մեկ անգամ նա խախտում է եկեղեցին պետությունից բաժանող սահմանադրական դրույթը։

4. Փաշինյանը խոսեց Եկեղեցին բարեփոխելու անհրաժեշտության մասին, չնայած որ իրավունք չունի միջամտելու Եկեղեցու ներքին գործերին: Եկեղեցին ունի իր սեփական սահմանված ընթացակարգերը նման հարցեր լուծելու համար: Վարչապետի հիմնական պարտականությունը կառավարության ղեկավարումն է. նա չունի լիազորություններ կամ մանդատ Եկեղեցին բարեփոխելու համար: Որպես Եկեղեցու անդամ՝ նա կարող է արտահայտել իր անձնական կարծիքը, բայց նա շատ ավելի հեռուն է գնացել: Նա նախաձեռնել է մի ամբողջ արշավ Կաթողիկոսին հեռացնելու համար, առաջարկել եկեղեցական որոշակի բարեփոխումներ, զրպարտել հոգևորականներին և բանտարկել մի քանի բարձրաստիճան հոգևորականների:

Անցյալ շաբաթ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց ևս մեկ տարօրինակ առաջարկ․ նա ցանկանում է, որ եկեղեցական երգչախմբերը Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարեն «բոլոր եկեղեցիներում, ժամը 10:55-ին, պատարագից անմիջապես առաջ»։ Սակայն «բոլոր եկեղեցիներ» ասելով՝ պարզ չէ՝ արդյոք նա նկատի ունի նաև Հայ կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիները։ Բացի այդ, նա չի նշել, թե արդյոք առաջարկը վերաբերում է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող Հայ առաքելական եկեղեցիներին։ Կարելի է պատկերացնել Թուրքիայի կառավարության թշնամական արձագանքը, եթե Ստամբուլի հայկական եկեղեցիների երգչախմբերը կատարեն ոչ թե Թուրքիայի, այլ Հայաստանի Հանրապետության օրհներգը։

Եթե Փաշինյանն իրեն համարում է այդքան ազգայնական և Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդ, ապա ինչո՞ւ չի սկսում իր ամենշաբաթյա կառավարական նիստերը Հայաստանի Հանրապետության օրհներգով և աղոթքով։ Ինչո՞ւ նրա խորհրդարանական մեծամասնությունը յուրաքանչյուր նիստ չի բացում օրհներգով և աղոթքով։ Ուստի առաջարկում եմ, որ Փաշինյանը նախ իր կառավարությունում ներդնի այդ փոփոխությունները՝ նախքան Եկեղեցուն հրահանգներ տալը։

Հաջորդող տեսանյութում, որը Փաշինյանը հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում, նա առաջարկեց՝ «քննարկել եկեղեցիների մուտքի մոտ կամ ներսում Հայաստանի Հանրապետության պետական դրոշի տեղադրման հարցը»։ Փաշինյանը ոչ միայն ցանկանում է փոխել Կաթողիկոսին, այլև սահմանել, թե ինչ պետք է երգի երգչախումբը և ինչ դրոշ պետք է ցուցադրվի եկեղեցում։ Սա լիովին անհիմն միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին։ Փաշինյանը պետք է կենտրոնանա իր իրական աշխատանքի՝ կառավարության ղեկավարման վրա, որը խայտառակ կերպով ձախողել է։

Վարչապետ Փաշինյանը, որը նույնիսկ մի շան տնակ չի կարող կառավարել, շուտով կարող է իրեն հռչակել հաջորդ Ամենայն Հայոց կաթողիկոս։

Հարութ Սասունյան, www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Теги: Никол Пашинян, Арут Сасунян, Католикос Всех Армян Гарегин Второй, Рузанна Авагян, Армянская Апостольская Церковь, Эчмиадзин, Новости, новости Армении, Политика, Правительство, Религия, Общество, yandex

Уважаемые читатели! Уже более тридцати лет Информационный центр «Еркрамас» рассказывает о событиях в Армении, Арцахе и армянской Диаспоре. Мы продолжаем эту работу благодаря поддержке читателей, которым небезразличны судьба армянского народа и независимая журналистика. Если вы цените нашу работу и хотите, чтобы «Еркрамас» продолжал развиваться, вы можете поддержать проект добровольным взносом.

РЕКВИЗИТЫ ДЛЯ ПОДДЕРЖКИ:
Карта Сбербанка – 2202 2072 1610 0373
Форма для донатов https://dzen.ru/yerkramas?donate=true


По этим темам читайте также
Лаврентий Амшенци: Каждый спасается как может
Д. Арутюнян: Рост цен серьезно отразился на деятельности правительства Армении
Патриарх Кирилл: Боевики ИГ уничтожают христиан в Ираке, Сирии и демонизируют ислам в глазах мировой общественности

На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

00:53 Не находя справедливости в Армении, армянам следует обращаться в Европейский суд
00:22 Армянский спорт (28 июля): Успех "Арарат-Армении" в Лиге чемпионов, медали в Баку и турнир Hype Armenia
16:35 Историческая амнезия: Почему Армения снова верит Европе и отвергает Россию
14:49 СВР РФ: Страны ЕАЭС дадут утонуть ереванскому политическому экипажу
14:36 Регистрация Игоря Брагарника кандидатом в депутаты Государственной Думы
13:17 Телефонная капитуляция: Кремль ставит жесткий ультиматум Пашиняну
11:59 Дьявольский треугольник: бакинский падишах, берлинский канцлер и ереванский клоун
10:32 В Армении представят колыбель древней цивилизации в виде пещерного музея
10:15 "Отнять и поделить": Швондеры и шариковы армянской революции
08:57 Самый тяжелый удар по Пашиняну придет из его окружения
08:44 Эффект домино: последствия авантюры Никола Пашиняна
07:48 Пашинян уже отработал 15 млн евро на сопротивление "гибридным угрозам"
07:28 Холодильные шкафы для напитков: функциональность и особенности выбора
06:35 Османские крылья над Прибалтикой
06:25 Замена масла в двигателе: что важно знать каждому автовладельцу
05:55 Армения: Под колпаком "Большого брата"
05:21 Путь к спасению: общенациональное покаяние
04:59 Соучастники вандализма: ЮНЕСКО и режим Пашиняна закрывают глаза на уничтожение святынь Арцаха
04:33 Почему поиск ЛПР стал ключевым фактором продаж
04:08 Цифровое расписание склада: новый стандарт логистики
23:38 Гниющие персики и европейские миражи: цена геополитических амбиций Пашиняна
21:40 Диктаторам выборы не нужны