Еркрамас

Вторник, 03 февраля 2026 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Փաշինյանը հրամայել է իր գեստապոյին ներխուժել Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք

24.12.2025   
  
просмотры: 2920


Անցած շաբաթ, վերջին ամիսների ընթացքում արդեն երկրորդ անգամ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Էջմիածնի սրբազան տարածք ուղարկեց հարյուրավոր ոստիկաններ և քաղաքացիական հագուստով գաղտնի գործակալներ՝ ներխուժման նպատակով։ Նրանք կոչված են ծառայելու ժողովրդին, ոչ թե Փաշինյանի անձնական շահերին։ Նրանք չպետք է ենթարկվեն անօրինական հրամանների։ Ցավոք, այժմ Փաշինյանն ավելի շատ ոստիկաններ ունի որպես անձնական թիկնապահներ, քան զինվորներ՝ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար։

Ոստիկանությունը կրկին ստիպված եղավ նահանջել Էջմիածնից՝ բախվելով մեծ բազմության, որը հավաքվել Հայ Առաքելական Եկեղեցին անցանկալի ներխուժումից պաշտպանելու համար։ Մինչ այս պահը հաշվարկը հետևյալն է․ Եկեղեցի՝ 2, Փաշինյան՝ 0։

Երբ Փաշինյանը 2018 թվականին առաջին անգամ եկավ իշխանության, նա սովորաբար վարչապետի գրասենյակ էր գնում հեծանիվով, միայնակ, առանց թիկնապահների, անվտանգության աշխատակիցների և ոստիկանության։ Սակայն այդ ժամանակից ի վեր, հենց որ նա մի քայլ է անում նստավայրից դուրս, նրան ուղեկցում են հարյուրավոր ոստիկաններ։ Նրա անվտանգության հանդեպ այս մտահոգությունները պայմանավորված են նրա ժողովրդականության կտրուկ անկմամբ՝ 2018 թվականի 82 տոկոսից մինչև այժմ՝փոքր ինչ ավելի քան 10 տոկոս։ Փաշինյանը մերժում է հրաժարական տալ, քանի որ գիտի՝ պաշտոնից հեռանալուց հետո նա պատասխանատվության կենթարկվի հարյուրավոր օրենքների և Սահմանադրության խախտումների համար։ Հաջորդ հայրենասեր և ձեռնհաս ղեկավարը ստիպված կլինի անվավեր հայտարարել Փաշինյանի բոլոր խոստումները և զիջումները Հայաստանի թշնամիներին։

Անցած հինգշաբթի, Հայ Առաքելական Եկեղեցու ավելի քան 10 հազար հավատավոր պաշտպաններ, որոնք հավաքվել էին Էջմիածնում՝ «Հուդա» վանկարկումներով դիմակայեցին ապստամբ եպիսկոպոսներին։ Եկեղեցու հետևորդները 20:1 հարաբերակցությամբ գերազանցում էին Փաշինյանի կողմնակիցներին, թեև վերջինս հրամայել էր իր համախոհներին, այդ թվում՝ կուսակցության անդամներին և պետական ծառայողներին, գնալ Էջմիածին։ Քանի որ Հայաստանի բնակչության և Սփյուռքի ավելի քան 90 տոկոսը Հայ Առաքելական Եկեղեցու անդամներ են, Փաշինյանի փոքրաթիվ կողմնակիցները որևէ հնարավորություն չունեն նրանց դիմակայելու։ Եկեղեցուն հակադրվելով՝ նա ակամա հող է նախապատրաստում իր իշխանության դեմ աճող շարժման համար՝ վերջապես արթնացնելով անտարբեր հանրությանը։

Փաշինյանի քայլերը չափազանց վտանգավոր են՝ հնարավոր արյունալի հետևանքներով։ Նրա կողմից ուղարկած հարյուրավոր անվտանգության ուժերի և շատ ավելի մեծ բազմության միջև բախումը կարող էր երկուստեք հանգեցնել տասնյակ զոհերի։

Ոչ մի պատճառ չկար, որ Փաշինյանը Էջմիածին ուղարկեր այդքան ոստիկաններ՝ պաշտպանելու փոքրաթիվ ապստամբ եպիսկոպոսներին, որոնք հայտարարել էին, թե պատրաստվում են գնալ Վեհարան՝ պահանջելու Կաթողիկոսի հրաժարականը: Փաշինյանը կրկին միջամտեց Եկեղեցու ներքին վեճին, ինչը նրա գործը չէ՝ այդպիսով խախտելով Սահմանադրության՝ Եկեղեցու և պետության տարանջատման դրույթը:

Անցած շաբաթ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հեռացրեց երեք ապստամբ հոգևորականների Եկեղեցու 21 անդամից բաղկացած Գերագույն Հոգևոր խորհրդից։ Իմ կարծիքով, դա բավարար չէ։ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր 10 ապստամբ եպիսկոպոսներին, քանի որ նրանք խախտել են Եկեղեցու մի շարք կանոններ։ Նրանք չեն կարող և չպետք է մնան Հայ Եկեղեցու հոգևորականության կազմում։ Կարգալույծ լինելուց հետո նրանք կարող են այցելել Էջմիածին որպես սովորական զբոսաշրջիկներ։

Անհավատալի է, որ այս ապստամբ հոգևորականները տասնամյակների ընթացքում առաջին անգամ բողոքում են՝ 26 տարի անց պնդելով, որ Կաթողիկոս Գարեգին Երկրորդը 1999 թվականին ընտրվել է կեղծիքով: Ի՞նչն է նրանց դրդել հիմա արթնանալ և բարձրացնել այս հարցը՝ 26 տարի անց: Նրանցից շատերը ներկա են եղել այդ ընտրությանը և նույնիսկ քվեարկել են հոգուտ Գարեգին Բ-ի: Այդ ընթացքում նրանք վայելել են իրենց բարձր պաշտոնների հետ կապված մենաշնորհները՝ որպես եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ։ Կաթողիկոսին հրաժարական տալու փորձ անելու փոխարեն հենց ապստամբ եպիսկոպոսներն են, որ պետք է հրաժարական տան, նախքան կարգալույծ լինելը:

Այս ապստամբ հոգևորականները Կաթողիկոսին հակադրվում են միայն հիմա, քանի որ Ազգային անվտանգության ծառայությունը, Փաշինյանի դրդմամբ, հավանաբար հանդիպել է նրանցից մի քանիսի հետ և սպառնացել հանրայնացնել նրանց անձնական կյանքի գաղտնիքները: Տարօրինակ է, որ մինչ Փաշինյանը հայտարարում է, թե Կաթողիկոսին ընդդիմանում է բարոյական հիմքերով, իրականում ծրագրում է նրան փոխարինել տասը ապստամբ եպիսկոպոսներից մեկով, որոնցից մի քանիսը շատ ավելի լուրջ հանցանքներ են գործել։ Հայ Առաքելական Եկեղեցին բարեփոխելու փոխարեն Փաշինյանը վնասում է նրան՝ ծրագրելով որպես փոխարինող բերել անպատեհ մի անձի:

Ակնհայտ է, որ Փաշինյանի նպատակը պարզապես քաղաքական է՝ հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նա փորձում է վերացնել բոլոր նրանց, ովքեր կարող են խոչընդոտել իր վերանշանակմանը որպես վարչապետ՝ փոխարինելով կամ դատական հետապնդման ենթարկելով իր ընդդիմախոսներին։

Անցած շաբաթ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է հանդիպել Կաթողիկոսի հետ, «բայց միայն կաթողիկոսի արժանապատիվ հեռացումը քննարկելու համար»։ Սա այն մոտեցումը չէ, որը կարող է հանգեցնել խաղաղ լուծման։ Կաթողիկոսը կարող է պատասխանել. «Ես կհանդիպեմ Փաշինյանի հետ միայն նրա հրաժարականի քննարկման համար»։

Ես առաջարկում եմ, որ երկուսը հանդիպեն առանց որևէ նախապայմանի՝ որքան հնարավոր է շուտ լուծելու պետություն–եկեղեցի հակամարտությունը՝ ի շահ թե՛ պետության, թե՛ եկեղեցու՝ որոնք հայ ազգի երկու հիմնասյուներն են։

Հարութ Սասունյան, www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Теги: Никол Пашинян, Католикос Всех Армян Гарегин Второй, Арут Сасунян, Рузанна Авагян, Армянская Апостольская Церковь, Эчмиадзин, Новости, новости Армении, Политика, Правительство, Религия, Общество, yandex

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка –
Карта Юмани –

Благодарим


По этим темам читайте также
Лаврентий Амшенци: Каждый спасается как может
Д. Арутюнян: Рост цен серьезно отразился на деятельности правительства Армении
Патриарх Кирилл: Боевики ИГ уничтожают христиан в Ираке, Сирии и демонизируют ислам в глазах мировой общественности

На главную



Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

01:57 Когда Отечество рушится, все армяне обязаны прийти ему на помощь
01:25 Армяне - в топ-100 ФИДЕ
01:20 Где Никол Пашинян – там поражение
00:58 Наркологическая помощь в Краснодаре: без иллюзий и лишних слов
23:38 Прогнозирование в закупках - индикаторы того, что ваше управление запасами не работает
17:20 Символ эпохи и столп общины: К столетию Рафика Арамовича Маркаряна
11:03 Видеоновости Армении и Диаспоры за неделю (26 января – 1 февраля)
12:30 Atlantic Council навязывает включение Армении в "тюркский мир"
12:22 Свет от Ильхама?
11:08 Эчмиадзин осудил уголовное преследование членов Высшего духовного совета
10:24 В Краснодаре пройдет футбольный турнир имени Никиты Симоняна
01:33 ТОП-10 магазинов для большого тенниса: рейтинг проверенных продавцов инвентаря с отзывами
19:46 Арарат как "мишень" политики "реальной Армении"
19:27 Армению ждут совершенно другие выборы
19:20 Еще одна потенциальная буферная зона? К чему готовится Турция в Иране
18:45 Офисные светильники: от выбора до установки
18:17 Молодежь хочет лидера, которым могла бы гордиться: Пашинян не может быть таким лидером
11:44 Боеспособная армия? При Пашиняне мы этого не увидим!
11:13 Пашиняновцы нанесли очередной удар по армянской армии
10:59 Александр Адабашьян удостоен специального приза за вклад в российский кинематограф
10:35 Вечные принципы и временные подлости: или туда, или сюда
10:09 В ответ на обвинения в адрес ОДКБ Захарова напомнила о танцах Пашиняна в Арцахе (видео)