Еркрамас

Суббота, 28 января 2023 года
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • Главная
  • Новости
  • Политика
    • Оппозиция
    • Выборы
    • Парламент
    • Дипломатия
    • Ай Дат
    • ООН
    • ПАСЕ
    • ОБСЕ
  • Закавказье
    • Армения
    • Грузия
    • Азербайджан
    • Арцах (Карабах)
    • Джавахк
    • Абхазия
    • Аджария
    • Нахичеван
  • Экономика
    • Туризм
    • Информационные технологии
  • Армия
    • Война
    • Безопасность
    • Терроризм
    • ОДКБ
    • НАТО
  • Диаспора
    • Памятник Андранику в Краснодарском крае
    • Конференции
  • Общество
    • Здравоохранение
    • История армянского народа
    • История
    • Наука
    • Образование
    • Благотворительность
    • Религия
    • Миграция
    • Личности
    • Молодежь
    • Беженцы
    • Дети
    • Ветераны
    • Женщины
    • Просьбы о помощи
    • Экология
    • Армения и Кавказ
    • Криминал
    • Ксенофобия
    • Вандализм
    • Катастрофы
    • Происшествия
    • Видео
    • Аудио
    • Юмор
  • Аналитика
    • Аналитика Лаврентия Амшенци
    • Опросы
    • Опрос ИЦ "Еркрамас"
    • Круглый стол ИЦ "Еркрамас"
    • Наши пресс-конференции
    • Рейтинг-лист ЦЭПИ
    • Статистика
    • Интервью
    • Обзор прессы
  • Культура
    • ЮНЕСКО
    • Шоу-бизнес
  • Спорт
    • Олимпиада в Лондоне — 2012
    • Олимпиада в Сочи — 2014
    • Футбольное обозрение
  • Мир
    • Россия
    • Турция
    • Ближнее зарубежье
    • США
    • Израиль
    • Европа
    • Германия
    • Греция
    • Франция
    • Великобритания
    • Украина
    • Кипр
    • Африка
    • Азия
    • Армяне в Турции
    • Казачество
    • Езиды
    • Курды
  • О нас
  • ПАРТНЕРЫ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Գոռ Հայրապետյան. Ակնհայտ է, որ տաս-քսան տարի անց Հայաստանում գիտական ոլորտի կոլապս է լինելու, եթե մենք մինչ այդ չունենանք գիտնականների նոր սերունդ

17.06.2013   
  
просмотры: 3019


Գոռ Հայրապետյանը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի շրջանավարտ է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Ատենախոսության թեման է՝ «Օղակային գործոնը նուկլեինաթթուների կոնֆորմացիոն անցումներում»: Գիտական հետաքրքրություններն ընդգրկում են կենսապոլիմերների վիճակագրական ֆիզիկան, մասնավորապես, ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կոնֆորմացիոն անցումների տեսական հետազոտությունը: Գոռն աշխատում է երկպարույր ԴՆԹ-ի և միաշղթա ՌՆԹ-ի երկրորդային կառուցվածքային անցումների վրա` հետերոգենության և օղակային գործոնի ազդեցության  խնդիրների վրա, ստացած հիմնական արդյունքները տպագրված են տեղական և միջազգային գիտական պարբերականներում (ընդհանուր թվով ունի 12 հոդված և 5 գիտաժողովի զեկույց):

– Գոռ, կարո՞ղ եք մի քանի նախադասությամբ ասել, թե ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ։

– Գիտությամբ որոշել էի զբաղվել դեռ դպրոցում, երբ միջուկային ֆիզիկայի մասին կարդացի դպրոցական հանրագիտարանում: Սակայն դեռ այն ժամանակ կասկածով էի վերաբերվում այդ որոշմանը՝ համարելով, որ այդ ուղղությունը մնաց խորհրդային անցյալում: Սակայն, երբ բարձր դասարաններում այցելեցի ֆիզիկայի ֆակուլտետը և բացահայտեցի, որ մենք ունենք միջուկային ֆիզիկայի ամբիոն, որոշեցի՝ հենց այդ բաժինը դիմել: Հետագայում փոխեցի մասնագիտացումս՝ ընտրելով մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնը: Դա պայմանավորված էր իմ՝ կենսաբանության և քիմիայի նկատմամբ ունեցած հետաքրքրությամբ, քանի որ այդ ամբիոնում հիմնականում ուսումնասիրվում են կենսապոլիմերներ (սպիտակուցներ, ԴՆԹ, ՌՆԹ և այլն): Կարելի է ասել՝ վերադարձա կենսաբանությանը, որոշ չափով՝ քիմիային, քանի որ կենսաֆիզիկան միջդիսցիպլինար ուղղություն է և պահանջում է թե՛ կենսաբանության, թե՛ քիմիայի  և թե՛ ֆիզիկայի իմացություն: Բացի գիտությունից, սիրում եմ նվագել (բաս կիթառ, կիթառ, շրթհարմոն), ինչպես նաև զբաղվել սպորտով և մարտարվեստներով (aikido, capoeira), սակայն վերջին շրջանում ժամականովորապես դադարեցրել եմ պարապմունքները: Պատրատվում եմ նորից վերսկսել, ցանկալի է՝ մի նոր սպորտաձև կամ մարտարվեստ ընտրելով:

– Ի՞նչ միջազգային գիտաժողովներում ու այլ գիտական ֆորումներում եք ներկայացրել Ձեր աշխատանքները, ինչպիսի՞ արձագանքներ են դրանք ստացել։

– Մասնակցել եմ 4 ամառային դպրոցի (Ավստրիայում, Խորվաթիայում, Գերմանիայում և Իսպանիյում)  և 3 գիտաժողովի (Հայաստանում և Թայվանում), որոնց ժամանակ ներկայացրել եմ մեր գիտական խմբի կողմից ստացված արդյունքները՝ ստանալով գիտական հանրության դրական կարծիքներ: 2009 թ. Խորվաթիայում կայացած FEBS-ի ամառային դպրոցում իմ պաստառային զեկույցը ճանաչվեց լավագույնը, և արժանացա  մրցանակին:  Հաճելի է, իհարկե, արժանանալ մրցանակի, բայց նոր ընկերներ և հայտնի գիտնականների հետ ծանոթություններ ձեռք բերելն ավելի եմ կարևորում։

– Ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված։ Ինչպե՞ս եք գնահատում ներքին համագործակցության մակարդակը Հայաստանում գործող գիտնականների, գիտական խմբերի միջև։

– Volkswagenstiftung դրամամաշնորհի շրջանակնեերում մեր գիտական խումբը համագործակցում է Բեռլինի համալսարանի մի խմբի հետ, ինչպես նաև տպագրել ենք հոդվածների շարք՝ Դուբնայում (ՌԴ) գտնվող մեկ այլ խմբի հետ: Բացի այդ, մենք համագործակցում ենք նաև Թայպեյում  (Թայվան) գտնվող գիտական խմբի հետ: Ինչ վերաբերում է ներքին համագործակցությանը, ապա այն իրոք կարող է ավելի ինտենսիվ լինել, և դրանից գիտությունը միայն կշահի: Միջազգային դրամաշնորհների վերաբերյալ ասեմ որ, ինչպես արդեն հուշում է անվանումը, ցանկալի է, որ դիմող գիտական խումբը նույնպես լինի միջազգային, այդ դեպքում դրամաշնորհ ստանալու շանսերը էապես աճում են:

– Ի՞նչ գիտական մրցանակներ և դրամաշնրհներ եք ստացել։

– FEBS YTF grant (2009); JINR Program “Smorodinsky – Ter-Antonyan” (2010-2012);  Volkswagenstiftung “Between Europe and the Orient” grant: Equilibrium and nonequilibrium behavior of single- and double-stranded biological molecules (2011); ANSEF_condmatth-3087 (2013)։

– Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ է այդպես ստացվել, և ի՞նչ պետք է անել՝ վիճակը շտկելու համար։

– Ակնհայտ է, որ գրեթե բոլոր ոլորտներների ֆինանսավորումը թերի է, բայց գիտության և կրթության ոլորտում ցավալին այն է որ բավականին մեծ գումարներ ցաղվում են այսպես կոչված բարելավումների վրա, որոնք իրականում է՛լ ավելի են ապակայունացնում իրավիճակը: Այն միջոցները, որոնք ուղղվում են նոր դասագրքեր տպագրելու և մեր կրթական համակարգը վերջնականապես քանդելու վրա, կարելի էր ուղղել դպրոցական պայմանների բարելավմանը և ուսուցիչների աշխատավաձերի ավելացմանը: Պետք չէ նաև մոռանալ, որ հավելյալ մեկ-երկու դպրոցական տարիները հավելյալ ֆինանսական ծանրաբեռնվածություն են աշակերտների ծնողների համար: Դպրոցը պետք է ապահովի որակյալ կրթություն: Ցավոք, այ դա գրեթե բացակայում է:

 Համալսարանում նույնպես բախվում ենք այդ անիմաստ բարեփոխումենրին՝ կրեդիտային համակարգի տեսքով, որը բերում է դասաժամերի կրճատման և հետևաբար՝ դասընթացների կրճատման: Կրեդիտային համակարգի կիրառմանը Հայաստանը դեռ պատրաստ չէ, քանի որ դրա հիմնական նպատակներից է ուսանողի ազատ տեղաշարժը (միջազգային մասշտաբով), ինչը հիմանականում հնարավոր է իգական սեռի ուսանողների համար՝ պաշտպանության նախարարության ներկա զորահավաքային քաղաքականության «շնորհիվ»: Արդյունքում, հանալսարաններում նույպես կրթության մակարդակը ընկնում է: Ասպիսով, հիմնական պատճառներից է՝ հատկացվող գումարների բաշխման սխալ ուղղվածությունը:

Ինչ վերաբերվում է խորքային հարցերին, ապա մեր հասարակությունը սոսկալի վիճակում է, քանի որ ունի խեղված արժեհամակարգ, ըստ որի՝ կարևորվում է անհատի ֆինանսական եկամուտը, և նրա նկատմամբ վերբերմունքը ձևավորվում է՝ ըստ համապատասխան նորմերի: Հայտնի է, որ գիտնականները սովորաբար ավելի քիչ են վաստակում (երևի բացառություն էր կազմում Խորհրդային միությունը), քան, օրինակ, արդյունաբերական, բժկական և ՏՏ ոլորտներում աշխատող մասնագետները, սակայն գիտնականի նկատմամբ վերաբերմունքը ռադիկալ տարբերվում է Հայաստանում առկա վերաբերմունքից, որը առկա համատարած գավառական մտածելակերպի արդյունք է: Արդյունքում, լինել գիտնական՝ ոչ՛ պատվաբեր է, ոչ՛ ֆինանսապես ձեռնտու:

– Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել։

– Բնական է, որ լավ եմ վերաբերվում նման տիպի դրամաշնորհներին և մրցանակներին, սակայն դրանք կայուն եկամուտ չեն:

– Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը (ԱԳ)՝ ըստ բնագավառնեի, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ-ի վրա։

– Համարում եմ, որ որպես հիմք պետք է ընդունել մասնագետների կարծիքը: Սակայն մի բան պարզ է, որ  եթե գնահատում ենք երիտասարդ գիտնականին՝ ըստ նրա տպագրած հոդվածների ամսագրերի ԱԳ-ների, ապա նաև պետք է հաշվի առնել նրա գիտական ղեկավարի և ընդհանրապես գիտական խմբի ներդրումը: «Երիտասարդ գիտնական» տերմինը սովորաբար սխալ է ընկալվում, քանի որ երիտասարդ գիտնականը դա կայացած, ինքնուրույն գիտնականն է, որը հարաբերականորեն երիտասարդ է: Համարել երիտասարդ գիտնական ասպիրանտին կամ ատենախոսությունը նոր պաշտպանած թեկնածուին, կարծում եմ, սխալ է:

–  ի՞նչ պետք է անել, որ մրցանակաբաշխություններում կիրառվող չափորոշիչներն անհավասար պայմանների մեջ չդնեն տեսաբաններին և փորձարարներին՝ նկատի ունենալով այն, որ մեզ մոտ նյութական բազան շատ վատ վիճակում է։

– Ես ինքս տեսաբան եմ: Ուզում եմ հիշեցնել որ ազդեցության մեծ գործակիցներ ունեցող ամսագրերում միտում կա առաջին հերթին տպագրել փորձնական աշխատանքներ, այլ կերպ ասած՝ փորձարարական արդյունքներն ավելի հեշտ են տպագրվում (նույն իրավիճակը առկա է նոբելյան մրցանակների բաշխման դեպքում): Այդքանով անհավասարությունը վերանում է:

– Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները, տեսնո՞ւմ եք լուծման ճանապարհներ։

– Հիմնական խնդիրը ֆինանսականն է: Սակայն հասարակության և պետության վերաբերմունքը նույնպես կարևոր խնդիր է: Գիտությունն առանց արդյունաբերության դժվար է զարգացնել: Հաճախ կարելի է լսել այսպիսի հարցադրում՝ ի՞նչ է տալիս գիտությունը մեր երկրին: Բայց ի՞նչ եք դուք պահանջում, որ այն տա: Պահանջեք և դրեք խդիրներ, և գիտնականները կաշխատեն դրանց վրա: Իսկ եթե չկա պահանջարկ, ապա գիտությունը ընթանում է՝ ըստ առանձին անհատների նախասիրությունների, որոնք լավագույն դեպքում պայմանավորված են միջազգային տենդեցներով:

– Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ՝ մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում։

– Այո, դրական միտումներ տեսնում եմ: Սակայն պետք է այդ դրական փոփոխություններն օբյեկտիվ գնահատել, և կտեսնենք, որ դեռևս շատ հիմնարար հարցեր բաց են մնում:

– Որքա՞ն է տարածված գիտական աշխարհում կոռուպցիան։

– Բարեբախտաբար, բնական գիտությունների ոլորտում նման երևույթները գրեթե բացակայում են:

– Աշխատե՞լ եք արտասահմանում։ Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

– Արտասահմանյան այցերս կարճաժամկետ են եղել. հիմնականում մեկ-երկու շաբաթ, հարաբերականորեն երկար  աշխատել եմ Թայվանում (մեկ ամիս) և Դուբնայում (երկու ամիս): Կարճաժամկետ այցերով եղել եմ Ավստրիայում, Գերմանիայում, Խորվաթիայում և Իսպանիայում: Հիմնական տարբերությունը նրանում է, որ այդ երկներում (նույնիսկ ՌԴ-ում) աշխատանքային պայմաններ են ստեղծված՝ շաբաթը յոթ օր շուրջօրյա աշխատելու համար, ի տարբերություն մեր համալսարանների և ինստիտուտների, որոտեղ հատուկ պետք է դիմել՝ շաբաթ կամ կիրակի օրերին լաբորատորիայում գտնվելու համար: Մեր համալսարաններում բացակայում են պարզագույն բաներ՝ արագ ինտերնետ կապ,  արդի ուսումնական լաբորատորիաներ, որակյալ և մատչելի ճաշարաններ: Կարծես ենթադրվում է, որ ուսանողը պետք է համալսարան գա՝ միայն դասախոսություններ լսելու համար:

– Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞, սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։

– Կարծում եմ, որ նման խնդիր չկա, հատկապես վերջին տարիներին նկատել եմ, որ իգական սեռի ուսանողներն ավելի ակտիվ են ներգրավվում գիտական աշխատանքի մեջ: Միգուցե դրան նպաստում է զինապարտ չլինե՞լը: Սակայն չեմ կարծում, որ դա է հիմնական պատճառը: Ամեն դեպքում, առկա միտումը ողջունելի է:

– Ինչպե՞ս եք վերաբերվում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc)  համակարգին։ Արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից պետք չէ  արագորեն ներդրնել այն Հայաստանում։

– Շատ լավ եմ վերաբերվում, համարում եմ, որ դա շատ կարևոր փորձ է՝ որպես գիտանական կայացման համար: Ինչպես նշել է Ձեր զրուցակիցների մեկը, այն արդեն մասամբ ներդրված է: Ուրիշ հարց՝ թե ինչպես են դրան վերաբերվում: Հաճախ Հայաստանից մեկնելը դիտվում է՝ որպես դավաճանություն, չնայած որ ամբողջ աշխարհում դա ընդունված պրակտիկա է: Նույնիսկ պրոֆեսոր դառնալու նկապատակով գիտնականները փոխում են իրենց բուհը, քանի որ, կարիերան կառուցել նույն տեղում, համարվում է անպատվաբեր:

– Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։

– Ակնհայտ է, որ տաս-քսան տարի անց Հայաստանում գիտական ոլորտի կոլապս է լինելու, եթե մենք մինչ այդ չունենանք գիտնականների նոր սերունդ: Ուստի, դժվարանում եմ պատասխանել Ձեր հարցին, բայց կարծում եմ՝ պետք է շահագրգռել, որ արտերկրում կայացած հայ գիտնականների գոնե մի մասը գիտական գործունեություն ծավալի Հայաստանում: Այդ դեպքում իմաստ կունենա գիտական ապագան կապել Հայաստանի հետ:

– Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին։

– Կկամենայի հիշեցնել, որ գիտությունը միջազգային երևույթ է: Կարևոր չէ, թե որտեղ ես զբաղվում գիտությամբ, կարևորը՝ դա անել նվիրումով: Կայանալ՝ որպես գիտանական, դեռ երիտասարդ տարիքում: Մի խոսքով, մաղթում եմ` լինել իսկական երիտասարդ գիտնական:

.

Մանե Հակոբյան

Теги: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





На главную



Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

лента новостей

09:37 Что обсуждают армяне в клубе «Арменистика»?
09:21 МИД РФ: Фиксируем, что в Ереване... предпочли сделать выбор в пользу ЕС
01:38 Главное - не предавать Арцах
01:29 Представители власти говорят о Турции и Азербайджане, не владея элементарными тонкостями
01:25 47-й день блокады: правительство предоставляет жителям Арцаха печки с дровами
01:21 «Бархатная» символика: анонсировавший сдачу Арцаха стал замминистра иностранных дел
01:23 Любой товар для ремонта и строительства в каталоге «Карет-Строй 24»
01:01 Контекстная реклама: действенный инструмент продвижения
22:31 Огромный стриминговый сервис раскрывающий таланты всего мира
19:53 Видеомост Москва-Ереван: Эксперты обсудили армяно-российские отношения
19:42 Рубен Варданян: 46-й день блокады Арцаха, продолжается также энергетический террор
19:38 Пашинян разрушил боеготовность и боеспособность ВС Армении
19:34 Надежность Drip Casino подтверждается сертификатами и лицензией
01:33 Когда мы снова станем народом?
00:49 Плюсы и минусы БК Пари
23:44 Заявление САР в связи с арестом в Екатеринбурге представителей армянской общины
22:56 Председатель Армянской общины Екатеринбурга и активистка общины арестованы за поддержку Арцаха
07:28 Лучшая мебель для офиса в интернет-магазине slavstol.ru
00:58 Армения – Азербайджан: Возможно ли мирное сосуществование с кровожадным соседом?
07:54 Рубен Варданян в программе Hardtalk: Мы имеем право на независимость и право жить на своей Родине (видео)
07:44 Трагедия в Армении: Множество вопросов без ответов
07:27 Аренда машины в Сочи – незаменимый сервис для гостей курорта