ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Կարապետյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր Հրայր Կարապետյանը:
«Ես գիտեմ, բայց դա ավելի ուշ կհրապարակվի, ավելի ճիշտ կլինի արտգործնախարարությունից ճշտեք, հիմա որ ես ասեմ՝ այո, մի քիչ կոռեկտ չի էլի, հրամանը դեռ ուժի մեջ չի, կարծեմ նոյեմբերի 15-ից է ուժի մեջ, իսկ այսօր նոյեմբերի 12-ն է, կոռեկտ չէ, որ ասեմ՝ այո»,- նշել է նա:
Հրայր Կարապետյանը տեղեկացրել էր նաև, որ երկուշաբթի օրը մեկնում է Սանկտ Պետերբուրգ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Հրայր Կարապետյանը նշանակվելու է Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս: Նա նշել էր, որ եթե նման առաջարկ լինի, ինքը կմտածի այդ ուղղությամբ: Ավելին՝ այդ առաջարկը իր համար ընդունելի կլինի, քանի որ 10 տարի աշխատել է ՀԱՊԿ-ում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am