Արզամասում դեկտեմբերի 14-ին դարձյալ հանրահավաքի էին դուրս եկել: Գլխավոր հարցը, որը հետաքրքրում էր քաղաքացիներին, հետեւյալն էր. «Ինչո՞ւ ոստիկանությունը չի պաշտպանում հայերին»:
Ազգային հուզումներին վերջ տալու համար արզամասզի բիզնեսմեն Անատոլի Ստրոգանովը գնել է ամենահայտնի հայկական «Նոյ» սրճարանը եւ խոստացել է այն վերածել ընտանեկան սրճարանի, հաղորդում է ProGorodNN-ը:
Հանրահավաքը առանց միջադեպերի է անցել, ամեն դեպքում, մեկ շաբաթ առաջ Արզամասում տեղի ունեցած հանրահավաքի համեմատ. Գազազած ամբոխը կոտրում էր հայկական հաստատության պատուհաններն ու հայհոյանքներ էր բղավում:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր, որ ռուսական Արզամաս քաղաքի հրապարակում, դեկտեմբերի 14-ին սպանված Ալեքսանդր Սլակաեւի մահվան 9-րդ օրն էին նշում, հավաքվել էր 150 մարդ: Հիշեցնենք, որ վերջին շաբաթում հատուկ ջոկատայինները շուրջօրյա պաշտպանություն էր կազմակերպել քաղաքի բոլոր ոչ ռուսական հաստատությունների մոտակայքում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am