ԵՄ կենտրոնում նոյեմբերի 26-28-ին, առաջին անգամ կլինի Հայաստանում Զարգացման եվրոպական օրեր – 2013-ի ուղիղ ցուցադրությունը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի խոսքերով, Զարգացման եվրոպական օրերը զարգացման եվրոպացի պրակտիկների եւ նրանց գործընկերների հավաք է: «Քննարկման նպատակը շահագրգիռ բոլոր կողմերի սրտերն ու մտքերը գրավելն է` խթանելով ներգրավվածությունն ու նպաստելով օժանդակության ավելի բարձր արդյունավետության օրակարգի իրականացմանը», ասաց դեսպանը: Նա ավելացրեց. «Քննարկումը բացառիկ հնարավորություն է տեղեկատվություն տարածելու Եվրոպական զարգացման համագործակցության ջանքերի կոնկրետ արդյունքների մասին»:
Քննարկումների թեմաներն են ներառական եւ կայուն կրթությունը, Երիտասարդությունը կառավարման ու զբաղվածության համատեքստում, կանանց իրավունքների ու հնարավորությունները ընդլայնումը, նաեւ ֆիլմի ցուցադրություն: Յուրաքանչյուր քննարկմանը կհետեւի բանավեճ տեղում` հարցի հայկական տեսանկյունով:
Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպվող Զարգացման եվրոպական օրերը միջազգային հարաբերությունների եւ զարգացման համագործակցության վերաբերյալ Եվրոպայի առաջնահերթ ֆորումն է: Քննարկման նպատակն է միասնական մոտեցում ձեւավորել հարցերի լուծմանն ու ոգեշնչել խորհելու միջազգային համագործակցության շուրջը` բաց եւ ներառական ձեւով:
Մեկնարկելով 2006-ին դրա մասշտաբները մեծացել են նոր ցանցերի հետ կապերի, նոր գործընկերների հետ հարաբերությունների ստեղծման եւ նոր հարթակների հիմնման միջոցով»: