Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում մեկնարկած ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում գրական, երաժշտական միջոցառում էր կազմակերպվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում:
Հանդիսությանը ներկա է գտնվել նաեւ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով, ֆրանկոֆոնիայի միջոցառումների մեկնարկի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ներկաներին, նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու է դպրոցներին ու մանկապարտեզներին: Կրթօջախի սաների ուժերով ֆրանսերեն եւ հայերեն կազմակերպված ցերեկույթի ընթացքում անդրադարձ է եղել ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, անդամ եւ համագործակցող երկրներին, ինչպես նաեւ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին ու մշակութային կապերին: Դպրոցի երգչախմբի անդամները կատարել են նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները:
Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ավելի քան 40 դպրոցներում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am