Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
Սփյուռք
Իտալիայի Բարի քաղաքում, օրերս տեղի է ունեցել հայկական խաչքարի տեղադրման միամյակին նվիրված միջոցառում: Խաչքարը զետեղվել է ի խորհրդանշումն հայ ժողովրդի երախտագիտության Բարիին եւ իր բնակիչներին, որոնք 1915-1922թթ. ընդունել են Հայոց ցեղասպանությունից փրկված մեծ թվով հայերի:
Ֆրանսիական Ռուան քաղաքում հունվարի 28-ին «Հայացք աշխարհի ֆիլմերին» փառատոնի ընթացքում տեղի կունենա 2011թ.-ին ստեղծված «Ձիթապտուղ վաճառողի որդին» ֆիմլի ցուցադրությունը, որից հետո նախատեսված է հանդիպում-երկխոսություն ֆիլմի ստեղծագործական խմբի հետ միասին:
Փարիզի հինգերորդ շրջանի քաղաքապետարանի շենքում տեղի է ունենում «Արեւելքի քրիստոնյաները» ցուցահանդեսը: Ներկայացված են 60 լուսանկարներ, որոնք ցույց են տալիս 19-րդ եւ 20-րդ դարում Արեւելքի քրիստոնյաների ամենօրյա կյանքը: Այդ մասին գրում է ֆրանսիական «Le Figaro» թերթը՝ հավելելով, որ ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ փետրվարի 2-ը:
Ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում վախճանվել է հայ համայնքի բարեգործ Մարթա Արամյանը, ով իր քաղաքում նախաձեռնել էր Հայկական ժառանգության այգու ստեղծում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած պաշտոնական այցի եւ այդ երկրի ԵՄ անդամակցության բանակցությունները վերսկսելու հետ կապված ֆրանսահայերը հունվարի 25-ին եւ 26-ին Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր կկազմակերպեն: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին:
Կանգնել արցախցու կողքին, աջակցել վերաբնակեցման ծրագրերին եւ նպաստել Արցախի զարգացմանն ու վերածննդին: Հենց այս նպատակով եւ բացառապես հայրենասիրական սկզբունքներից ելնելով երեք տարի առաջ «ԱՐԻ» (Artsakh Roots Investment) կազմակերպությունը որոշեց ներդրումներ կատարել Արցախում: Երեք տարի առաջ մեկնարկած առաջին ծրագրում շուրջ 100 գործարարներ Քաշաթաղի շրջանի 800 վերաբնակչի գյուղատնտեսական եւ անասնապահական ծրագրերի իրականացման համար վարկեր տրամադրեցին. արդյունքում` վերամշակված 6.000 հա հողատարածքով եւ շուրջ ...
Բելգիայի Հայ դատի հանձնախումբը հունվարի 15-ին հանդիպում է ունեցել այդ երկրում Շվեյցարիայի դեսպան Բենեդիկտ դե Դերյատի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բելգիայի տեղեկացրին Հայ դատի հանձնախմբից, հանդիպման ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնել Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման առնչությամբ:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է  Տորոնտոյում բնակվող ինժեներ ու դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Reporter»-ում:
Գերմանիայում գործունեություն ծավալող «Ընդդեմ ցեղասպանության» միությունը քննադատության է ենթարկել  KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների խորհուրդ, PKK-ի անվանափոխված տարբերակ-խմբ) կին համանախագահ Բեսե Հոզաթին։ եսե Հոզաթը հայտարարել էր, թե հայերը եւ հույները Թուրքիայում զուգահեռ պետություն ունեն եւ խանգարում են Թուրքիայի ժողովրդարացմանը:
Թուրք հրատարակիչ եւ մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուն 2 տարով կհյուրընկալվի Շվեդիայի Սիգտունա քաղաքում։
Ֆրանսիական Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդրի խոփնախագահ, Մարսելի քաղաքապետարանի խորհրդական, նապկին պատգամավոր Քրիստոֆ Մասը ողջունում է Ֆրանսիայի պետական խորհրդի որոշումն արգելել հումորիստ-հակասեմիտական Դյեդոնների ներկայացումենրը եւ կոչ է անում քրեականացնել Հայոց ցեղասպանության  ժխտումը: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Լալե Քեմալի հոդվածը՝ հրապարակված «Today’s Zaman»-ում:
Վրաստանի ՀՕՄ-ի անդամները Ամանորի ծրագրի հերթական այցով  դեկտեմբերի 14-ին եղավ Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի ծննդատանը, որտեղ շնորհավորեցին նորածինների մայրերին Ամանորի առիթով:
Հայաստանում ապրող կարիքավոր սիրիահայերի աջակցության համար ավստրիական կառավարության կողմից հովանավորված ծրագերից մեկն արդեն մասամբ մեկնարկել է, մյուսը նախապատարաստական աշխատանքների փուլում է: Ավստրիան նախորդ տարվա երկորդ կեսին հայտնեց, որ 600 հազար եվրո օգնություն կտրամադրի բռնությունների հետեւանքով Սիրիայում իրենց տները լքած եւ Հայաստանում հաստատված փախստականներին: Տրամադրված գումարից 280 հազար եվրոյի աջակցության ծրագիր իրականացնելու է Հայկական կարմիր խաչի ընկերությունը, իսկ մնացյալը փոխանցվել է ...
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն հունվարի 13–ին մեկնել է Ժնև, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական համակարգից։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)