Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
մշակույթ
Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մայրաքաղաքի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ պաշտոնապես բացվել է «Ֆրանկոֆոնիայի կենտրոն» բաժինը: Բացմանը մասնակցել է նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով ներկաներին,Արամ Սուքիասյանը նշել է, որ գրադարանի հարկի ...
«Վաղուց ցանկություն ունեի Հայաստանում համերգով հանդես գալու»,- լրագրողների հետ զրույցում նշեց ֆրանսիացի անվանի երգչուհի Պատրիսիա Կասը:
«Եվրատեսիլ 2014»–ին հայ կատարող Արամ MP3–ի (Արամ Սարգսյան) երգն ու տեսահոլովակը պաշտոնապես կներկայացվեն մարտի 14–ին, տեղեկացրեցին Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ֆրանսիայի ամենաճանաչելի եւ ամենափայլուն ձայներից մեկը՝ Պատրիսիա Կաասը, մարտի 9-ին ներկայացավ հայ հանդիսատեսի առջեւ:
Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ն (Արամ Սարգսյան), ով Հայաստանն է ներկայացնում «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում, համերգային շրջագայությունը կսկսի Ռուսաստանից։
Հայաստանի նկարիչների միությունում կայացել է «Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսի բացումը, որին ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մարտի 6-ին տեղի ունեցավ Վարդան Ֆերեշեթյանի` Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի հրատարակությամբ լույս տեսած «Գրահավաք» ժողովածուի շնորհանդեսը:
Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումների համատեքստում Երեւանի քաղաքապետարանը հանդես էր եկել արդեն ավանդական նախաձեռնությամբ, որին հերթական անգամ աջակցել էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը:
Ըստ Agos-ի՝ Թուրքական Anadolu լրատվական գործակալությունը Հայաստանի հին մայրաքաղաքներից` Անիի ավերակների մասին լուսանկար է հրապարակել և հայտնել, որ այնտեղ իբր առաջինը բնակություն են հաստատել Սաքայի թուրքերը, և որ Անին հայտնի է իր մզկիթներով: Հոդվածում ընդհանրապես չի նշվում Անիի` հայկական լինելու մասին:
Հայաստանի երիտասարդկան սիմֆոնիկ նվագախումբը կստանա պետական կազմակերպության կարգավիճակ: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Նոր ոչ կոպերցիոն կազմակերպության հաշվին կփոխանցվի 80 մլն դրամ:
Հայաստանում տեղի կունենա հերթական համահայկական «Իմ Հայաստան» փառատոնը: Որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Հայաստանի մշակույթի նախարարությունը կաջակցի Ռոբերտ Սահակյանցի ստուդիային: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Ինչպես հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, աջակցությունը կուղղվի ստուդիայի վերազինմանը:
Մարտի 4-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքի շնորհանդեսը:
Սերգեյ Պրոկուդին-Գորսկիի զարմանալի լուսանկարները իրենց վառ գույներով ներկայացնում են Ռուսաստանում 1900-ականների սկզբի կյանքը: Այս մասին գրում է բրիտանական «The Daily Mail»-ը: Լուսանկարներից մեկում հայուհի է ՝ ազգային տարազով:
Երեւան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայաստանի ժողովրդական վարպետ, ՌԴ արվեստի պալատի անդամ Օլգա Հակոբյանի  «Գարնանային հավաքածու» խորագրով ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց միջազգային օրվա եւ մայրության ու գեղեցկության տոներին: Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 200 աշխատանքներում ներառված են «ԱՆԿԱՌՍ»-ՖՐԻՎՈԼՏԵ կոչվող հյուսվածքաձեւ տեխնիկայի միջոցով թելերով եւ ուլունքներով հյուսված վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ եւ այլ ցուցանմուշներ:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)