Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
մշակույթ
Հայազգի ռեժիսոր Արա Առուշի «Որսորդ» կարճամետրաժ ֆիլմը կներկայացվի  Մանհեթնի Միջազգային կինոփառատոնի ժամանակ, որն անցկացվելու է փետրվարի 28–ից մարտի 2–ը, երեքշաբթի հաղորդել է ֆիլմի ռեժիսորը ԵՊՀ–ում ֆիլմի ցուցադրությունից առաջ։
Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ դուդուկահար Գևորգ Դաբաղյանը ապրիլի 20-30-ը Գերմանիայում հանդես կգա համերգներով:
Լավաշն իրանցիների և հայերի ընդհանուր մշակութային ժառանգությունն է, ասել է Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության փորձագետ Յադոլու Պարմունը, ում խոսքերը մեջբերում է «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությունը։
Հայոց ցեղասպանության ականատես Արշալույս Մարտիկանյանի գիրքը` «Հոշոտված Հայաստան»-ը թուրքերեն լույս է տեսել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը: Գիրքը թուրքերեն է թարգմանել «Ակոս» պարաբերականի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը: «Հոշոտված Հայաստան»-ը հրատարակել է թուրքական Pencere Yayınları հրատարակչությունը: «Թարաֆ» պարբերականի սյունակագիր Օզլեմ Էրթանը, անդրադառնալով գրքի թուրքերեն հրատարակությանը, նշել է, որ սա այն աշխատություններից ...
Թուրքիայի երաժշտական խանութների վաճառասեղաններին է հայտնվել «Երգարան.  Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն եւ թուրքերեն հավաքածուներից մշակումներ» անունը կրող ալբոմը։
Հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպել են Իսրայելի Փեթահ-Թիքվա քաղաքի քաղաքապետ Իցհակ Բրավերմանի հետ: Այդ մասին մասին հայտնել է Իսրայելում «Նոյան տապան» հայկական մշակույթի եւ կրթության կենտրոնի ներկայացուցիչ մենդել Կորսունսկին:
Երեւանում հայտնի Փակ շուկան մինչեւ վերակառուցումը համարվում էր պատմական հուշարձան, սակայն դրա «վերանորոգումը» թույլ չտվեց այն ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակնում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է էկոլոգ Կարինե Դանիելյանը:
«Սա բացարձակ խայտառակություն է: Հուսով եմ, հարցը կվերանայեն: Առավել եւս, որքան ինձ է հայտնի, կա հրահանգ վերանայել հարցը համապատասխան ճարտարապետների եւ մասնագետների հետ միասին», -NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կարինե Դանիելյանը:
Թուրքիայի Էդիռնե քաղաքում գտնվող եւ նախկինում հայ ընտանիքի պատկանած «Միհրան հանըմի տունը» արժանացել է հայտնի Europe Nostra մրցանակին։
Ստամբուլի հայ ճարտարապետների ցուցահանդեսն այժմ օնլայն հասանելի է Թուրքիայի ճարտարապետության  թանգարանի կայքում:
Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր «Սեր» անունը կրող ալբոմում տեղ գտած «Այս գիշեր» տեսահոլովակը ցուցադրվել է թուրքական CNNturk-ի եթերով։
Փետրվարի 17-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա հայկական ազգային երաժշտական գործիք բաս քանոնի շնորհանդեսը: Գործիքի շնորհանդեսին կմասնակցեն մանկավարժական համալսարանի քանոնահարների խումբը, Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլը և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը: Կներկայացվի նաև բաս քանոնի մասին պատմող 7 րոպեանոց ֆիլմ:
Այս տարի Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքը կհիմնանորոգվի. այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:
Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նախասրահում Տեառնընդառաջ և Սուրբ Սարգիս զորավարին նվիրված եկեղեցական տոների առթիվ տեղի ունեցավ «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում էր շուրջ 30 սիրիահայ ձեռներեց: Ցուցահանդեսին ներկայացված էին սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն և այլն:
Փետրվարի 14-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տեառնընդառաջի տոնը։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587